«Հըզբոլլահը» Սիրիայի հետ սահմանին հրթիռային հարված Է հասցրել ԻՊ-ի ռազմակայանին
ՄիջազգայինՇիաների «Հըզբոլլահ» կուսակցության մարտիկները մարտի 13-ին լիբանանա-սիրիական սահմանին հրթիռային հարված են հասցրել ահաբեկիչների ռազմակայանին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մայադին» հեռուստաալիքին, հրթիռներն արձակվել են Էլ Քաֆի լեռնային շրջանի ուղղությամբ՝ Լիբանանի Ռաս Բաալբեկ սահմանամերձ քաղաքի մոտ:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հրոսակախմբերը կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ են կրել: Շիաների միլիցիան, որի մարտիկները Սիրիայում մարտնչում են կառավարական բանակի կողմում, առաջին անգամ են իրենց ունեցած հրթիռները կիրառել ԻՊ-ի դեմ, նշել Է հեռուստաալիքը:
Լիբանանյան բանակը երրորդ օրն անընդմեջ զինյալների դեմ գործողություններ Է իրականացնում Ռաս Բաալբեկի եւ Էրսալի միջեւ ընկած լեռնային տեղանքում՝ կասեցնելով երկրի խորքը ներթափանցելու նրանց փորձերը: Ուղղաթիռների օժանդակությամբ ահաբեկիչները դուրս են շպրտվել Ջուրուդ Էլ Քաա կիրճից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: