Նյու Յորքում բազմամարդ հակապատերազմական հանրահավաք Է անցկացվել ԱՄՆ-ի քաղաքականության դեմ
ՄիջազգայինՆյու Յորքի Մանհեթենի շրջանի կենտրոնում մարտի 13-ին տեղի Է ունեցել հակապատերազմական հանրահավաք Միացյալ Նահանգների իմպերիալիստական արտաքին քաղաքականության դեմ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են բողոքի ակցիայի կազմակերպիչները՝ «Միացյալ ազգային հակապատերազմական կոալիցիա» եւ «Գործողությունների միջազգային կենտրոն» հ ասարակական կազմակերպությունները, ցույցը Հերալդ-սքվեր հրապարակում հավաքել Է շուրջ հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ը համաշխարհային հիմնախնդիրների աղբյուրն Է», «Ո՛չ նոր սառը պատերազմին», «Կառուցե՛ք դպրոցներ, այլ ոչ թե ռումբեր», «Ձեռքներդ հեռու՛ Ուկրաինայից» կարգախոսներով պլակատներ պարզած ցուցարարները վանկարկում Էին հակակառավարական կարգախոսներ՝ պահանջելով վերջ դնել ԱՄՆ-ի վարչակազմի կողմից անցկացվող ինտերվենցիոնիզմի եւ ուրիշների հակամարտությունների ռազմական միջամտության քաղաքականությանը: «Նախ Աֆղանստան, այնուհետեւ Իրաք, Լիբիա, այժմ Էլ՝ Սիրիա»,- գոչում Էին հանրահավաքի մասնակիցները: