ՆԳՆ-ն՝ Արցախի պետնախարարի մեքենայից գողության դեպքի մասին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ կապված Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենայից գողության դեպքի հետ։
«Քաղաքացուց մեքենայից կատարված գողության վերաբերյալ ունենք ահազանգ։ Ըստ նախնական տվյալների, գողացել են մեքենայի հայելիները։ Այս պահին ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենայից գողության դեպքի մասին ՆԳՆ ոստիկանությունը ի՞նչ մանրամասներ կարող է հայտնել, դեպքի հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր կոտրել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան՝ պատճառելով մոտ 3500 դոլարի նյութական վնաս։
Հետևեք մեզ՝ այստեղ