Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին «Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին

Ի՞նչ է լինում, երբ գերակշռում են ոչ թե համալիր ու երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր գործոնները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները երկար տարիներ ձևավորվել և զարգացել են որպես ռազմավարական գործընկերության մի մաս, որի հիմքում ընկած են պատմական, քաղաքական, էներգետիկ, լոգիստիկ և շուկայական խոր փոխկապակցվածությունները։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որի հետ կապված են ինչպես երկրի հիմնական արտահանման, այնպես էլ ներմուծման ու ներդրումային հոսքերը։ Այս կապը տարիների ընթացքում բազմաշերտ է դարձել, և դրա վրա ազդում են ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական, անվտանգային և արտաքին քաղաքական գործոններ, ինչը Հայաստանի համար ստեղծում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ լրջագույն կախվածության ռիսկեր։

Հայաստանի տնտեսությունը ՌԴ-ից կախված է մի քանի առանցքային ուղղություններով։ Առաջին հերթին՝ արտահանման հիմնական ծավալն ուղղվում է դեպի ռուսական շուկա, որտեղ հայկական ապրանքները՝ գյուղատնտեսական մթերքներից ու պահածոներից մինչև ալկոհոլային խմիչքներ, հանքանյութեր և քիմիական արտադրանք, հարաբերականորեն մրցունակ են, քանի որ ԵԱՏՄ հարթակը թույլ է տալիս ազատ ու առանց մաքսային լրացուցիչ բարդությունների արտահանել։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին տվել է շուկայի կայունություն, կանխատեսելիություն և ֆինանսական որոշակի արտոնություններ, որոնք այլ ուղղություններում առկա չեն։

Այս պայմաններում ռուսական շուկան դարձել է հայկական արտադրության հիմնական սպառման ուղին, հատկապես այն պարագայում, երբ շատ այլ երկրներում հայկական ապրանքները կա՛մ չեն ընդունվում օրենսդրական, սերտիֆիկացիոն ու մաքսային խոչընդոտների պատճառով, կա՛մ չեն կարող մրցակցել գնի և որակի առումով։

Որպես տնտեսության արտաքին կախվածության ցուցիչ՝ պետք է նշել նաև էներգետիկ ոլորտը, որտեղ Հայաստանը հիմնականում սպառում է ռուսական գազ ու նավթամթերք։ Ռուսական էժան գազի սպառումը, ատոմակայանի շահագործման ռուսական մասնակցությունը, էներգետիկ համակարգի ներդաշնակեցումը ռուսական էներգետիկ ցանցերի հետ Հայաստանը դարձնում են զգայուն ռուսական տնտեսական և քաղաքական ազդեցության նկատմամբ։ Բացի դրանից, վերջին տարիներին ռուսական կապիտալի ներհոսքը նկատելի է եղել բանկային, հեռահաղորդակցության, շինարարության և մի շարք այլ ոլորտներում, ինչը խորացնում է տնտեսական փոխկապակցվածությունը։

Վերջին տարիներին, հատկապես 2022- 2024 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ էական դեր է սկսել խաղալ վերաարտահանման գործոնը։ Ռուս-ուկրաինական պատերազմի, արևմտյան պատժամիջոցների ու համաշխարհային շուկաների վերադասավորման ֆոնին Հայաստանը ռուսական շուկայի համար դարձել է կարևոր հանգույց՝ տարատեսակ ապրանքների մատակարարման, ինչպես նաև ռուսական կապիտալի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների տեղաշարժի համար։ Թեև այս իրավիճակը նպաստել է Հայաստանի տնտեսության կարճաժամկետ աճին, իրականում խորացրել է կախվածությունը ՌԴ-ից, քանի որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է վերաարտահանումը ռուսական շուկա կամ հակառակ ուղղությամբ, և դրա անկայունությունը կարող է արագ վերածվել տնտեսական ցնցումների։

Ու հետաքրքիրն այն է, որ նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Իհարկե, դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը չի էլ քննարկվում: Բայց այստեղ կան բազմաթիվ հարցեր: Նախ՝ չնայած վերը նշվածին, պետք է փաստել, որ արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան դեռևս շատ սահմանափակ է ինչպես ծավալների առումով, այնպես էլ ապրանքատեսակների ու ոլորտների ընդգրկմամբ։ Առանձին ապրանքների փորձարարական արտահանումները, որպես կանոն, կենսունակ չեն լինում մրցունակության, արտադրության ծավալների ու լոգիստիկայի և այլ խնդիրների պատճառով։ Արևմտյան շուկաների դեպքում հիմնական խոչընդոտները կապված են որակի ստանդարտների, սերտիֆիկացիոն պահանջների և շուկայի փակ լինելու հետ, ինչը ստեղծում է լրացուցիչ բարդություններ հայկական արտադրողների համար։

Մյուս կողմից՝ խնդիրը խորանում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը հաճախ ձևավորվում են ոչ միայն շուկայական տրամաբանությամբ, այլ նաև քաղաքական գործոնների ազդեցության ներքո։ Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքի ու այլ արտաքին դերակատարների հետ հարաբերությունների ակտիվացման փորձերը Մոսկվայում հաճախ ընկալվում են ռուսական ազդեցության թուլացման քաղաքականության շրջանակներում, ինչի համար լրջագույն հիմքեր, իհարկե, կան։ Այս իրավիճակում, երբ Հայաստանի տնտեսական հիմնական շարժիչ ուժը հենց ռուսական շուկան է, արտաքին քաղաքականության ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է ունենալ էական բացասական ազդեցություն տնտեսական համագործակցության, արտահանման ծավալների և ընդհանուր տնտեսական կայունության վրա։

Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է Ռուսաստան արտահանման ծավալների նվազում, ինչը մասնագետները կապում են ոչ միայն շուկայական գործոնների, այլև քաղաքական հանգամանքների ու անորոշության հետ։ Փորձագետները նկատում են, որ, օրինակ՝ ՌԴում հայաստանյան բեռնատարների՝ մասնավորապես «Սպայկայի» տասնյակ ու հարյուրավոր մեքենաների կանգնեցումը սահմանին ուղիղ մեսիջ է այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել տնտեսական լծակները Հայաստանի արտաքին քաղաքական տատանումներին հակազդելու համար։ Այս իրավիճակը կարող է խորանալ, եթե երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը չբարձրացվի ու տնտեսական շահերը չդառնան առաջնային՝ քաղաքական հաշվարկների փոխարեն։ Այս ֆոնին ակնկալվում է, որ այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է կիսով չափ նվազել՝ 12,4 միլիարդ դոլարից հասնելով մոտ վեց միլիարդի։

Հատուկ ուշադրության է արժանի էներգետիկ ոլորտի խոցելիությունը։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու գների կայունությունը խիստ կախված են Ռուսաստանից մատակարարվող գազի, վառելիքի, հումքի և տեխնիկական սպասարկման ծավալներից։ Եթե այս ոլորտում ի հայտ գան քաղաքական կամ տնտեսական խոչընդոտներ՝ գների բարձրացում, մատակարարումների սահմանափակում, տեխնիկական սպասարկման դժվարացումներ, դա կարող է լրջագույն հարված հասցնել ոչ միայն արտադրության կազմակերպմանն ու տնտեսական մրցունակությանը, այլև սոցիալական ոլորտին և բնակչության բարեկեցության մակարդակին։

Մյուս կողմից էլ՝ նկատենք, որ ռուսական շուկայի բացակայության կամ էական նվազեցման դեպքում Հայաստանը չունի որևէ այլ համարժեք շուկա, որը կարող է լրացնել այդ բացը։ Եվրոպական, ամերիկյան, չինական, իրանական կամ արաբական շուկաները, թեկուզև հաջող համագործակցության դեպքում, չեն կարող կարճաժամկետ հեռանկարում ապահովել այն ծավալները, որին Հայաստանը սովոր է Ռուսաստանի հետ աշխատելիս։ Բացի դրանից, նոր շուկաների յուրացումը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, արտադրության վերապրոֆիլավորում, որակի ստանդարտների ու լոգիստիկ մեխանիզմների կատարելագործում, ինչը ներկայիս տնտեսական և քաղաքական ռիսկերով հագեցած միջավայրում դժվար իրականացվող խնդիր է։

Այդ իսկ պատճառով այսօր Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը կամ էական վատթարացումը կարող է ունենալ լրջագույն սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ արտահանման կրճատում, արտադրության ծավալների անկում, աշխատատեղերի կորստի ռիսկ, պետական բյուջեի եկամուտների նվազում, արժութային ճնշումներ և ամբողջ տնտեսական համակարգի անկայունություն։

Մյուս կողմից էլ՝ շուկայում Հայաստանը կարող է ընկալվել որպես անկայուն գործընկեր, որը չի կարողանում ապահովել անխափան մատակարարումները։ Սակայն տնտեսական այս կոնյուկտուրայի պայմաններում պետք է նշել, որ ռուսական շուկայի հետ համագործակցությունը երբեք չի խանգարել կամ արգելափակել Հայաստանի համար նոր շուկաների որոնման և դիվերսիֆիկացման հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականության ու տնտեսական ռազմավարության մեջ հաճախ գերակշռում են ոչ թե համալիր և երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր «շահերը», որոնք արտացոլվում են նաև տնտեսական քաղաքականության մեջ։

Հայաստանի համար ամենաարդյունավետ ուղին այն է, որ ՌԴ-ի հետ ռազմավարական տնտեսական կապերը պահպանվեն ու զարգացվեն զուգահեռաբար այլ շուկաների հետ համագործակցության ընդլայնման հետ, և այլ դերակատարների հետ հարաբերությունները չկառուցվեն հակառուսական ու Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հիմքի վրա։ Հակառակ դեպքում, Հայաստանը ոչ միայն կկորցնի իր ավանդական շուկան ու տնտեսական աճի շարժիչ ուժը, այլև երկարաժամկետ հեռանկարում կդառնա ավելի խոցելի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ճնշումների նկատմամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետինԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասինԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցումԻսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnրՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJԹրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ
Ամենադիտված