Ժամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանում Շնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Նարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացով Գալիս ենք Գյումրի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է «Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան


Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի

Հասարակություն

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ 2025-ի անմոռաց ամառը նրանք անցկացրել են Լոռու և Կոտայքի մարզերում՝ ինքնազարգացման ու կայացման մեծ ուղի անցնելով տարբեր ամառային ճամբարներում. Էլենը՝ ճամբարականից մինչև մեթոդիստ, Դավիթը՝ կազմակերպիչ։

Երկու մասնակից՝ Հայաստանի երկու տարբեր ճամբարներում. ի՞նչն է նրանց միավորում։ 

Էլեն Տիգրանյան, Երևան

«Դուք գիտեի՞ք, որ խարույկները տեսակներ ունեն՝ աստղաձև, հյուղակ, ջրհոր։ Կախված այն բանից՝ ինչ ես ուզում այդ պահին. լուսավորել, տաքանալ, թե սնվել։ Եվ միայն դա չէր և ամենակարևորը դա չէր, որ չգիտեի մինչ ճամբար գնալը:

Այստեղ հասկացա, որ մարդկանցից առաջին տպավորությունը` դրական կամ բացասական, կարող է խաբուսիկ լինել: Ընկերները ճանաչվում են ճանապարհին․ ճամբարի ընկերները ոչ միայն կյանքի, այլև լեռների ընկերներ են։ 

Լեռ բարձրանալիս, երբեմն թվում է՝ վերջին շունչդ է, բայց մեկ էլ տեսնում ես՝ առջևից գնացողն առանց շրջվելու հետ է տարել ձեռքերը և մեկնել քեզ՝ ափերով քաշելով ծանրությունդ։ Երբեմն ամբողջ խումբն է դադար առնում կամ դանդաղեցնում արագությունը, որ կարողանաս քայլերդ համապատասխանեցնել սրտիդ զարկերին։ Ո՛չ արագ, ո՛չ դանդաղ՝ քայլում են հենց քո՛ սրտի զարկերին համապատասխան: Ամբողջ խումբը՝ մեկի սրտի զարկով։ Եվ հևոցդ դադարում է։   

«Կարևորը գագաթին հասնելը չէ: Ի՞նչ արժե քո հաղթանակը, եթե ընկերդ մնաց ստորոտին». մեր խմբավար Տաթև Հովակիմյանի խոսքերն են։ Դրա համար էլ բարձունքը հաղթահարելիս հպարտություն ես զգում՝ ընկերդ քեզ հետ է։ Գագաթին քո շունչը փոխվում է, դառնում ես էներգիայով լի, եթե անգամ հոգնած ես լինում։ Բարձունքը քոնն է` դա անբացատրելի զգացողություն է։

Ճամբարում և քաղաքում ես տարբեր եմ, տարբեր Էլեններ։ Ճամբարում ոչինչ հեշտ չի տրվում: Առաջին անգամ վրանի տակ գիշերելիս մրսում ես՝ մինչև հասկանում ես, որ քնապարկը … վրադ գցելու համար չէ։

Ճամբարում սերն էլ ուրիշ է՝ առանց դիմահարդարման, ծխի հոտով, դաշտային ծաղիկների գույներով, ուսերին գցված բաճկոնով: Եվ, իհարկե, տիկին Դավթյանի հոգատարությամբ, որը զարմանալիորեն բաշխվում էր բոլորիս մեջ (ՄՀԿ տնօրեն Հայկանուշ Դավթյան- հեղ․) ու նրա «ձեզ հավասարակշռված պահեք»-ով, ինչն անմիջապես սթափեցնում էր մեզ:

Ժպիտով եմ հիշում մի դրվագ. պայմանավորվեցինք, որ աղջիկները փայտ են հավաքելու, տղաները՝ սնունդ պատրաստելու։ Երբ խրձերն առած վերադարձանք ճամբար, ընթրիքին մեզ սպասում էր խմորի մի անորոշ զանգված։ Պարզվեց, որ «խոհարարները» մակարոնը եփելուց առաջ …լվացել էին սառը ջրով։

Ճամբարում ամենահամեղը ընկեր Վահագի սարքած բամիայի խորովածն էր, ընկեր Տաթևի ապուրն ու կրակի մեջ կարմրացրած հավը, ընկեր Աբրահամի բորշչն ու ընկեր Աշոտի ուրցով թեյը։ 

Գիշերվա խարույկն իր կախարդանքն ունի: Խորհրդանշական՝ ծիսակատարության պես մի բան է. տղաները վառում են, աղջիկներն՝ օգնում, որ կրակը չմարի։ Ճամբարային երեկոներին խարույկի շուրջ ստեղծված անբացատրելի մթնոլորտն ուղղակի ստիպում էր այնքան անկեղծ լինել, որ արդեն քաղաքում վերհիշելիս՝ քեզ անհավատալի է թվում։ Խարույկի շուրջ կարող էիր խոսել այնպիսի թեմաներից, որոնք պահանջված չեն մեծ քաղաքում։  

Խարույկի մոխրացած փայտերին նայելիս մտածում էի՝ ամեն բան ունի սկիզբ ու  ավարտ։ Իր ջերմությամբ մեզ միավորած ճամբարն էլ ավարտվեց՝ ընդմիշտ թողնելով վառ պահերի լույսը»։

Դավիթ Աբրահամյան, գյուղ Ծաղկահովիտ

«Ճամբարում առաջին երկու օրերը ինքնահաստատման ու զգուշավորության օրեր են: Հետո ես հասկանում, որ այստեղ գործում են ճամբարի կանոնները. անկախ ձեռքբերումներից ու գիտելիքներից՝ բոլորը հավասար են, բոլորն այն են, ինչ կան։ Եվ երրորդ օրն արդեն բոլորս այնպիսին էինք, ինչպիսին կայինք:

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»՝ մեր ճամբարում նորեկները մկրտություն են ստանում «Սարդարապատ»-ը երգելով լեռ բարձրանալիս։ Երգելիս մեկ ձայն է լսվում, մեկ մարդ ենք դառնում, մեկ ուղիով քայլում, և այդ էներգիան ուժ է տալիս։   

Ի տարբերություն շատերի՝ խմբով լուսաբաց դիմավորել չեմ սիրում։ Լուսաբացի մեջ մի անբացատրելի լռություն կա, որը սիրում եմ մենակ վայելել։ Այդ պահին խոսքերդ ամենանկեղծն են և ուզում ես միայն դու լսել։ Եվ հետո՝ խմբով լուսաբաց դիմավորելու մեջ հրաժեշտ կա, գուցե դա էլ է դեր խաղում։ 

Մեկ տարի առաջ ճամբար մտա որպես սովորական տղա, բայց հետո ընկեր Մհերի հետ շփումը վճռորոշ եղավ («Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյան-հեղ․), նա հիմք դրեց իմ հետագա հաջողություններին՝ ֆիզիկայի նկատմամբ իմ հետաքրքրությունը խրախուսելով։ Հիմնեցի «Ֆիզիկայի աշխարհ» կրթահամալիրը՝ նպատակ ունենալով համախմբել գիտությամբ զբաղվող երիտասարդներին։ Ճամբարում ֆինանսական գրագիտության դասընթացները կրկնապատկեցին գիտելիքներս՝ տեղեկացնելով տարբեր հարթակների մասին, օգնելով կազմել ծախսերի և եկամուտների  անձնական հաշվետվություն։  

Խարույկի մոտ իրականում կարճ ժամանակ ես նստում՝ մի քանի ժամ, բայց քեզ թվում է՝ փոխանցվող ջերմությունը հավերժ է։ Խարույկի շուրջ ընկերներիդ լուսավորված դեմքերն ու օդի մեջ դեպի վեր սավառնող սպիտակ բոցերն անվտանգության ու ապահովության անբացատրելի զգացողություն են փոխանցում։ Եվ քեզ թվում է՝ դա էլ է հավերժ։

Այնքան բան ունեմ պատմելու կրտսեր եղբորս՝ Վահեին, որը միշտ պարտադիր սպասում է ինձ ավտոկայանում, հետո կպչում ու պոկ չի գալիս՝ մինչև ճամբարի մասին ամեն ինչ չպատմեմ»։ 

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ Երկու ճամբարականներ՝ Հայաստանի  տարբեր մարզերում։ Էլենը Լոռու մարզի Գարգառ գյուղի հարակից տարածքում 260 երիտասարդների համար կազմակերպված՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի մասնակից է, Դավիթը՝ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում շուրջ 80 երիտասարդների համար կազմակերպված՝ «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարի։ 

Երկուսն էլ իրենց հետ կտանեն առաջնորդական հմտություններ, մասնագիտական կողմնորոշման և ֆինանսական գրագիտության կարևոր գիտելիքներ, իսկ ամենակարևորը՝ միասնական ու համախումբ թիմով աշխատելու և ցանկացած ոլորտում մեր երկրի համար բարձր գագաթներ նվաճելու հաստատակամություն և վճռականություն:

ՀԳ  ԱրարատԲանկը Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի և «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարների կազմակերպման գաղափարական և ֆինանսական աջակիցն է։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

Հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՏասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելուԻ՞նչ եղանակ կլինի երկրում՝ ամռան առաջիկա օրերինՏվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել ԿարապետյանԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՆախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել ԿարապետյանՀրդեհ և ողբերգական դեպք Շիրակի մարզում․ փրկարարները Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում մարելով կրակը«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԻրանի տարածքային ջրերի վրա ԱՄՆ-ի ԱԹՍ է խnցվելԳալիս ենք Գյումրի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում Մասնագիտական տոնի առիթով շնորհավորում ենք Քիմիական լաբորատորիայի մեր բոլոր գործընկերներին․ ԶՊԿՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը Գյումրիում
Ամենադիտված