Բուլղարիայում վաճառքի է հանվել BMW M6 Vilner ավտոմեքենան
ՀասարակությունԲուլղարիայում վաճառքի է հանվել գերմանական BMW M6 Vilner ավտոմեքենան. ընդհանուր առմամբ, աշխարհում այդպիսի 10 մեքենա կա:
Ըստ UsedCars.ru-ի, 2013 թվականին բուլղարացի ինժեներ-դիզայներների խումբը համաշխարհային հանրությանն է ներկայացրել գերմանական ավտոմեքենաների սեփական տեսլականը: Որպես հիմք մասնագետները վերցրել են BMW 6-Series-ը:
Մոդելը 507 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի, որը կարող է մինչեւ 318 կմ/ժ արագություն զարգացնել: Առաջին 100 կմ-ն այն զարգացնում է 4.4 վայրկյանում:
Մեքենայի նվազագույն արժեքը 104 հազար դոլար է, բայց, ամենայն հավանականությամբ, արդյունքում շատ ավելի բարձր գնով կվաճառվի: