Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Եգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«Չեմ տեսել մի հայ, որը հայ եկեղեցուն դեմ լինի, չպետք է վախենանք մեր կարծիքն արտահայտել»․ Հայաստանի պատվո նախկին հյուպատոս

«Այո, ճիշտ եք հասկանում։ Մտածում եմ, որ դա ինձ համար շատ կարևոր, հոգեհարազատ շարժում է։ Գիտեք՝ շարժումը կամավորական է։ Ես կամավոր իմ աջակցությունը, կամքը՝ թիմին միանալու հայտնել եմ, միացել եմ շարժմանը»,- դիտարկմանը՝ ներկա էիք «Մեր ձևով» շարժման շնորհանդեսին, կանգնած էիք շարժման անդամների շարքում և հարցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ Դուք էլ եք միացել շարժմանը, այսպես պատասխանեց Հայաստանի պատվո նախկին հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։

 

Նա մանրամասնեց՝ հինգ աշխատանքային խումբ ունեն․ ներգրավված է խմբում, որը զբաղվում է արտաքին քաղաքականությամբ, արտաքին հարաբերություներով, սփյուռքի հետ կապված հարցերով․ «Դուրս գալիս է շարժումը, միացել եմ և ամեն ինչ անելու եմ լիարժեք, որ իմ ներդրումն ունենամ՝ հօգուտ ՀՀ-ի, հայ ժողովրդի»։

Փաստմանը՝ վերջերս ազատվեցիք Եկատերինբուրգում ՀՀ-ի պատվո հյուպատոսի պաշտոնից եկեղեցուն պաշտպանելու համար և հարցին՝ ի՞նչ ճակատագրի է արժանացել հյուպատոսությունը Ձեր՝ պաշտոնից ազատվելուց հետո, Նարեկ Սպարտակյանը պատասխանեց․ «Իմ՝ պատվո հյուպատոսի կարգավիճակը սառեցվեց, որովհետև ՀՀ-ի կողմից նման նոտա էր եկել ՌԴ ԱԳՆ, որ սառեցնեն կարգավիճակը։ Մենք պատվո հյուպատոսի գրասենյակը ստեղծել էինք մեր ուժերով, յոթ տարի առաջ ծրագիր էի մշակել, և ամբողջովին մեր ուժերով էինք անում թե′ գրասենյակը, թե′ այդ ամենը կազմակերպելը։ Երբ սառեցվեց կարգավիճակը, գրասենյակը, պարզ է, փակեցինք, դրոշն իջեցրինք, զինանշանը հանեցինք, բայց մեր քաղաքացիներին տեղեկացրինք։ Սվերդլովսկի մարզի շրջանում ունենք 25 հազար հայ, Պերմսկում՝ 40-50 հազար և Չելյաբինսկի մարզում 40-50 հազար։ Այսօր փաստացի չունենք գրասենյակ, դրոշն իջեցրել ենք։

Գրասենյակը հեղինակավոր տեղ էր՝ հենց եկեղեցու կողքին։ Հայ քաղաքացիների համար էլ կարևոր էր տեղանքը, այն հայտնի էր, խորհրդանիշ էր դարձել։ Փակեցինք, այժմ տարածաշրջանում չկա Հայաստանի պատվո հյուպատոսության գրասենյակ։ ԱՊՀ երկրներն ունեն գլխավոր հյուպատոսություն, մենք չունենք։ Նախկինում՝ մինչև այդ գրասենյակն իմ կողմից ստեղծելը, քաղաքացիների ընդունելություն եղել է եկեղեցում՝ շրջիկ հյուպատոսներով, այդ ամենը՝ թե′ մշակութային և այլ առումներով եկեղեցու, համայնքի այլ կառույցներում երևի փորձեն անել, որ ժողովրդին կարողանան սպասարկել։ Բոլորը ցավով էին նայում գրասենյակի փակվելուն․ ում կարողացել եմ, անձանց ասել եմ, որ մինչև պատվո հյուպատոս լինելը՝ ակտիվ եմ եղել հայկական կյանքում, մեր եկեղեցու հետ միջոցառումներ ենք կազմակերպել։ Անկախ մանդատից, պարզ է, մի քիչ գործիքներն են այլ, բայց վստահ եմ՝ կգտնենք մեթոդներ օգնել տարածաշրջանի մեր հայրենակիցներին»։

Փաստմանը՝ վստահաբար Ձեր շրջապատում կան հյուպատոսներ, դիվանագետներ, որոնք Ձեր կարծիքին են եղել, պաշտպանել եկեղեցուն, բայց վախենում են բարձրաձայնել կամ մտածել են, որ չարժի բարձրաձայնել և հարցին՝ ունե՞ք նման մարդիկ Ձեր շրջապատում, Հայաստանի պատվո նախկին հյուպատոսը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ խնդիրը նույնիսկ վախի մեջ չէ։ Ազգային լուրջ խնդիր ունենք անտարբեր լինելու․ մենք ինչ- որ հարցի կողքով, նեղության մեջ ընկած հայի կողքով կարող ենք անցնել ու ձև անել, որ չենք նկատում։ Ուղղակի տալ մեզ կենցաղին, որ դե, կյանքը լավ է, բնակվում ենք։

Իմ տարածաշրջանում էլ բավականին կայացած գործարարներ կան, բայց Ռուսաստանում գործարարներն ինչքան կայանում են, այնքան մոտենում են ՀՀ-ին․ ուզում են գալ, ներդրում անել։ Հարցի մասին մտածում եմ՝ այո, բայց նաև այն կարծիքին եմ, որ դա ճիշտ չէ։ Մեր երկիրը ժողովրդավարական է, պետք է արտահայտվենք, մեր կարծիքն ունենանք, իսկ հայ եկեղեցին մեր հիմքն ու հարստությունն է, մեր տունն է։ Իմ գործընկերների մեջ, թե ընդհանրապես չեմ տեսել հայի, որ դեմ է հայ եկեղեցուն։

Ռուսական ԶԼՄ-ներն ինձ հարցնում էին Սամվել Կարապետյանի մասին։ Ասացի՝ անձամբ ճանաչում, հարգում եմ, ինքն ինձ համար մեծ հայի, գործարարի օրինակ է։ Ուրալյան շրջանում, ՌԴ-ում չեմ տեսել մի հայ, որը Սամվել Կարապետյան անձին չի հարգում, չի լսել, չի իմանում այդ մարդու արած մեծ գործերի մասին, ինչ մեծ ներդրումներ է անում Հայաստանում և դրսում հայկական կյանքի մեջ։

Ես կողմնակից եմ, որ կարևոր բանի նկատմամբ անտարբեր չլինենք։ Կարող ենք լինել կողմ, կարող ենք լինել մի քիչ կողմ, մի քիչ՝ ոչ, բայց ունենանք կարծիք և չվախենանք արտահայտել։ Ի՞նչ կա վախենալու, պետք է ասենք։ Գործընկերներս էլ, ով այդ կարծիքին է, դեռ չի արտահայտվել կամ մտածում է՝ երբ արտահայտվի։ Կարող է՝ մոտենաք, հարցը տաք, իրենք ճիշտ կպատասխանեն»։

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ ReportԻրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունըԱրեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվելԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքներըԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթելԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnրՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվենՏավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանՊեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասինՌուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենաՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԵրևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներումՀորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվելThe Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինՀոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն էԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՈւշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետոՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ
Ամենադիտված