Հայաստանի կամերային երգչախումբը ելույթ կունենա Հունաստանի Պատմոս կղզում
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի Պատմոս կղզում անցկացվող հեղինակավոր երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող հոգևոր երաժշտության 23-րդ փառատոնի գլխավոր հյուրերից է Հայաստանի կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։\
Երգչախումբը սեպտեմբերի 6-ին կներկայացնի հայկական միջնադարյան հոգևոր երաժշտություն, իսկ հաջորդ օրը կկատարի Կոմիտաս Վարդապետի Սուրբ Պատարագը։
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը փառատոնի պաշտոնական աջակիցներից է։
Հետևեք մեզ՝ այստեղ