Բաքուն հայտարարել է, թե Հայաստանից Ադրբեջանի սահմանն հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացի է ձերբակալել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին՝ Սանասարի շրջանի առանձին սահմանային ստորաբաժանման տարածքում։
«Սահմանապահ պարեկը նկատել է սահմանախախտին, որը փորձում էր Հայաստանի կողմից հատել սահմանը»,-փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Դժվար լեռնային և անտառապատ տարածքում՝ դժվարանցանելի տեղանքով, իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին՝ ծնված 2002 թվականին։ Այս փաստի առթիվ շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները»,-հայտնել են սահմանապահ ծառայությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ