Պայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան Հունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում


Շատ կարևոր է, որ մեզանում լինեն իսկապես պետությանն ու ժողովրդին ծառայելու ունակ քաղաքական էլիտաներ. Մհեր Ավետիսյան

Blog
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևելով Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կարող ենք փաստել, որ այլևս միաբևեռ աշխարհը գոյություն չունի։ Վլադիմիր Պուտինին և ռուս զինվորին հաջողվեց փոխել աշխարհակարգը և հիմք դնել նոր աշխարհի ստեղծմանը։ Մեկ մարդ իր քաղաքական համառության, հայրենասիրության և աշխարհաքաղաքական պատկերացումների շնորհիվ կարողացավ փոխել միաբևեռ աշխարհը։

Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև միաբևեռ աշխարհը, որը ղեկավարվում էր հավաքական Արևմուտքի կողմից՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, անարդար աշխարհակարգ էր։ Այդ աշխարհակարգը իր շահերից ելնելով շահագործում էր ոչ միայն ողջ աշխարհը և մարդկությանը, այլև ցանկացած կետում հանուն իր շահերի պատերազմներ էր հրահրում՝ կործանելով բազմաթիվ մարդկանց ճակատագրեր և պետություններ։

Այսուհետ հիմք է դրվում նոր աշխարհի ձևավորմանը, և այդ գործընթացում յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ինքն է որոշելու՝ կանգնել նոր ձևավորվող ավելի արդար աշխարհակարգի կողքին, թե օգնել Միացյալ Նահանգներին և հավաքական Արևմուտքին պահպանելու միաբևեռ աշխարհը։ Վերջիններս, բնականաբար, շարունակելու են պայքարել, բայց վստահ եմ՝ անօգուտ, քանզի նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացը սկսված է։ Ավելին՝ կարելի է ասել, որ մենք արդեն ապրում ենք նոր երկբևեռ աշխարհում, որը ունենալու է ավելի արդար և ավելի հասկանալի սկզբունքներ համայն մարդկության համար։

Սրանք միայն տողեր չեն։ Ավելի արդար նշանակում է, որ փոքր պետություններն ու ժողովուրդները ևս կարողանալու են իրենց աշխատանքի ու խելքի շնորհիվ զարգացնել սեփական պետությունները և իրենց ժողովուրդների համար ապահովել բարեկեցություն ու անվտանգություն։ Այս իմաստով կարծում եմ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը ևս պետք է ընտրեն մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի կողքին կանգնելու և նրան օգնելու ուղին, որպեսզի նոր երկբևեռ աշխարհը ձևավորվի ավելի շուտ և ավելի փոքր կորուստներով։

Այո՛, պատմությունը կերտում են անհատները, և մեկ անհատ՝ Վլադիմիր Պուտինը, կերտեց նոր պատմություն մարդկության համար, որի ականատեսն ենք այսօր։

Բոլորս էլ սխալական մահկանացուներ ենք և մի օր գնալու ենք այս աշխարհից։ Բայց այն անհատները, ովքեր պետություններ են կառավարում և վճռում են ժողովուրդների ու պետությունների, հաճախ նաև համայն մարդկության ճակատագրերը, պետք է գիտակցեն, որ իրենց անունները հասարակ մահկանացուների նման ոչ միայն գրվելու են գերեզմանաքարերի վրա, այլև հիշատակվելու են պատմության դասագրքերում։ Սա նշանակում է, որ դարեր անց մեր ապագա սերունդները հիշելու են այդ մարդկանց, կարդալու են նրանց գործունեության մասին պատմության դասագրքերում, ֆիլմեր են դիտելու նրանց մասին։ Այսօր ինչպես ապրում են այդ գործիչները, այնպես էլ նրանց ապագայում հիշելու են սերունդները։

Հետևաբար պետական այրերը պետք է այնպես ապրեն, որ սեփական ժողովուրդների ու պետությունների համար փառք բերեն, հզորացնեն իրենց երկրներն ու ժողովուրդներին, որպեսզի ապագա սերունդները հիշեն նրանց հպարտությամբ և փորձեն նմանվել այդ գործիչներին։

Առօրեական իշխանական խաղերը, սեփական ժողովրդին մոլորեցնելու և խաբելու քայլերը՝ հանուն իշխանությունը պահելու կամ իշխանության գալու, պետք է հուշեն պետական-քաղաքական այրերին, որ նման գործելաոճով նրանք պատմության դասագրքերում մնալու են որպես սեփական ժողովրդին և պետությանը չծառայած, սեփական երկիրը թուլացրած անհատներ։ Ապագա սերունդները պարզապես, մեղմ ասած, չեն հարգելու այդ մարդկանց։

Սիրելի ժողովուրդ, շատ կարևոր է, որ մեզանում լինեն իսկապես պետությանն ու ժողովրդին ծառայելու ունակ քաղաքական էլիտաներ։ Թվում է, թե սա երկրորդական խնդիր է, երբ ապրում ես քո առօրեական հոգսերով ու խնդիրներով, բայց իրականում սա ամենակարևոր խնդիրն է։ Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ այն ազգերն ու ժողովուրդները, ովքեր ունեցել են հզոր առաջնորդներ և հզոր քաղաքական էլիտաներ, հենց նրանք էլ կարողացել են ապահովել անվտանգ, բարեկեցիկ և հզոր պետություններ իրենց ժողովուրդների համար։

Խնդրում եմ Աստծուն, մեզ՝ հայերին, տա այդքան ուժ և միտք։

Մհեր Ավետիսյան
 
Ջուր չի լինի՝ մայիսի 4-ին. հասցեներՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց ՀայաստանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՖրանսիայում նախկին ռազմական զորավարժարանի տարածքում անցկացված անօրինական ռեյվից հետո 12 մարդ է հոսպիտալացվելՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՊայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի մայիսի 4-10-ի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհ
Ամենադիտված