Գերմանիայում ռոք փառատոնի ժամանակ կայծակի հարվածից մոտ 30 մարդ է տուժել
Ուշադրության կենտրոնում
Գերմանիայի Մենդիգ քաղաքում հունիսի 6-ին՝ Rock am Ring փառատոնի ժամանակ, կայծակի հարվածից առնվազն 27 մարդ է տուժել։ Այս մասին տեղեկացնում է Rheinische Post-ը՝ վկայակոչեով ոստիկանության ներկայացուցչին։
Վիրավորներն առաջին օգնություն են ստացել փառատոնի անցկացման վայրում, իսկ հետո տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից 6-ը գտնվում են ծանր վիճակում։
Ուրբաթ երեկոյան վատ եղանակային պայմանների պատճառով չեղյալ էր հայտարարվել դիջեյ Ֆրից Քալքբրենների համերգը։ Կազմակերպիչները զգուշացրել էին վատացող եղանակային պայմանների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։