Հութիները Եմենում գերի են վերցրել ՄԱԿ-ի 11 աշխատակցի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի 11 աշխատակցի։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարության մեջ «խստորեն դատապարտել է» Եմենում և Սանայում կազմակերպության աշխատակիցների կամայական ձերբակալությունների, ինչպես նաև շենքեր մուտք գործելու և գույքի բռնագրավման նոր ալիքը։
«Ձերբակալվել է առնվազն 11 աշխատակից։ Բացի այդ, կալանքի տակ են գտնվում ՄԱԿ-ի ևս 23 աշխատակից, որոնցից մի քանիսը բանտարկված են 2021 և 2023 թվականներից», - ընդգծվում է հայտարարության մեջ։
Գուտերեշը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
Հետևեք մեզ՝ այստեղ