Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Մբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին


Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Blog
Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սիրելի՛ հայեր

մեր շատ սիրելի դպրոցականնե՜ր

Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ օր է մեր երկրում։ Այս օրը միաժամանակ նշվում են մի քանի տոներ. սա և ուսումնական տարվա սկիզբն է, և առաջին զանգը առաջին դասարանցիների համար, ովքեր մտնում են բոլորովին նոր կյանք, իսկ շրջանավարտների համար այս տոնը ոչ միայն հերթական, այլև վերջին քայլերից մեկն է դեպի չափահաս ապագա։ Եվ այս ամենից բացի, այսօր մենք Հայաստանում նշում ենք ևս մեկ ազգային տոն՝ Գիտելիքի օրը։

Սիրելի երեխաներ, Ձեզ սպասվում է մի ամբողջ ուսումնական տարի, որն անպայման նոր գիտելիքներ կնվիրի Ձեզ։ Ի վերջո, դպրոցը հենց դրա համար էլ գոյություն ունի։ Եվ իմ մաղթանքն է, որ տարին Ձեզ բերի նոր ձգտումներ, նոր ստեղծագործական գաղափարներ, այդ գաղափարների իրականացման նոր ծրագրեր, մարզական և դպրոցական հաղթանակներ ու նվաճումներ: Թող հաջողությունը հետապնդի Ձեզ և չլքի առույգությունը, և թող այս ուսումնական տարին Ձեզ բերի ավելի շատ նվաճումներ, հաղթանակներ օլիմպիադաներում, մրցույթներում, համաժողովներում և մարզական միջոցառումներում։

Սիրելի բարեկամներ, սկսվում է նոր ուսումնական տարին:

Ձեզանից յուրաքանչյուրը տարբեր հույզերով է ոտք դնում ուսումնական հաստատության շեմը։ Ոմանց համար դրանք առաջին քայլերն են դեպի զարմանալի աշխարհ, ոմանց համար՝ ավարտական քննություններին պատրաստվելու հուզիչ և հետաքրքիր ժամանակ։ Այս հատուկ տոնի՝ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ լինել նպատակասլաց, վճռական, հետաքրքրասեր, բարի և կամեցող մարդիկ։ Հիշեք, Ձեր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված՝ զարգացնել Ձեր գյուղը, քաղաքը, մեր Հայրենիքը։ Դուք երիտասարդ եք, հավակնոտ և հենց Ձեր ձեռքում է մեր երկրի ապագան։

Լուրջ և պատասխանատու տարի է սկսվում ավարտական դասարանների աշակերտների համար. տարին հագեցած է լինելու բեղմնավոր աշխատանքով և պատասխանատվությամբ: Դուք պետք է ընտրեք Ձեր ապագա մասնագիտությունը և այն ուղին, որով հետագայում կմտնեք չափահաս կյանք: Մաղթում եմ Ձեզ հաջողությամբ հանձնել ավարտական և ընդունելության քննությունները:

Սիրելի առաջին դասարանցինե՜ր։

Առանձնակի ցանկությամբ հաջողություններ եմ մաղթում Ձեզ, ում համար դպրոցական զանգը հնչում է կյանքում առաջին անգամ: Այս օրը հավերժ կմնա որպես կյանքի ամենավառ հիշողություններից մեկը: Ձեր առջև բացվում է կյանքի նոր ուղի, որը կոչվում է «դպրոց», հայտնագործությունների և հույսերի հրաշալի ժամանակ, անմոռանալի տպավորություններ և հանդիպումներ նոր ընկերների հետ։

Մաղթում եմ, որ այս ճանապարհը լինի ուրախ ու հետաքրքիր, և թող այս ճանապարհին Ձեզ ուղեկցեն միայն հավատարիմ ու նվիրված ընկերներ։

Առաջին դասարանցիներին մաղթում եմ հնարավորինս երկար պահպանել իրենց մանկական հետաքրքրասիրությունը, որը ժամանակի ընթացքում վերածվի գիտելիքների հանդեպ մեծ հետաքրքրության:

Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ առանձնակի ցանկանում եմ շնորհավորել մեր սիրելի ուսուցիչներին։

Հարգելի մանկավարժնե՜ր։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ դաստիարակության գործին այդքան նվիրված լինելու, մանկավարժական տաղանդն ու դասավանդման մեթոդները, Ձեր մասնագիտական ունակություններն ու հմտությունները օրեցօր և տարեցտարի կատարելագործելու համար, այդքան շատ ստեղծագործական գաղափարներ ունենալու և երեխաների հանդեպ մեծ սիրո համար։ Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները այս տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական մատչելի ուղի և հետագա հաջողություններ։

Ձեր վարպետությունից, պրոֆեսիոնալիզմից և համբերատարությունից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երկրի ապագա սերունդը:

Ծնողների հետ միասին Դուք հիմքն եք դնում, որ աշակերտները դառնան մեր Հայրենիքի արժանի քաղաքացիներ և կայանան որպես իսկական հայրենասերներ:

Հատկապես կցանկանայի խնդրել ուսուցիչներին և մանկավարժներին մեր ապագա սերնդին կրթել և դաստիարակել այնպիսի դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, որոնցում դրված է մեր նախնիների ոգին, կարմիր թելով անցնում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են Հայոց պատմությունը, հաղթողների և հայոց պետականությունը կերտողների ոգին, հայկական ինքնությունը, սերը դեպի հայրենիքը, լեզուն, մշակույթը: Որտեղ հիշատակվում են մեր հաղթանակները ոչ միայն մարտի դաշտում, այլև գիտության, արդյունաբերության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում, դրանք կերտած ազգային հերոսներն ու հասարակության շարքային ներկայացուցիչները, միաժամանակ չմոռանալով անուն առ անուն նշել տարբեր ժամանակների պետական և ազգային դավաճաններին: Ի վերջո, միայն անցյալը հիշելով և այն ուսումնասիրելով կարող ենք դաստիարակել արժանի սերունդ և կառուցել ապագա։

Մաղթում եմ ծնողներին, տատիկներին և պապիկներին ավելի ինտենսիվ փոխանցել կյանքի փորձը երեխաներին։ Ձեր դերը գիտելիքները փոխանցելու գործում ոչ պակաս կարևոր է, քան ուսուցչների դերը: Մաղթում եմ Ձեզ համբերություն, իմաստություն և ուժ՝ արժանի սերունդ դաստիարակելու գործում:

Համոզված եմ, որ համբերությունից ու համառությունից, փոխադարձ հարգանքից, ընտանիք-դպրոց համագործակցությունից, գիտելիքի հանդեպ ձգտումից է կախված, թե մեր երեխաներն ինչպես կմտնեն մեծ, հասուն կյանք, ինչպիսին կլինի մեր Հայաստանը:

Շնորհավո՜ր նոր ուսումնական տարի, շնորհավո՜ր Գիտելիքի օրը:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Նևադայում կկառուցվի աշխարհի ամենազգայուն ռադիոհեռադիտակըՆա գրեթե մարդ չէ. Չավին՝ Մեսսիի մասինՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուՄահացել է Հրանտ Մարգարյանի կինըՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուԴոկտոր Մյասնիկովը բացատրել է, թե որ սննդամթերքները կօգնեն ձեզ պահպանել ձեր առողջությունըԻրանի պատվիրակությունը չի մեկնել, և ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են. AxiosՕդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ֆեդերացիայի կողմից կազմակերպված մեծահասակների՝ 50+ և 65+ տարիքային խմբերով առաջնությունըՀայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսումՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրըԼարված իրավիճակ. Գեղաշեն գյուղի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ պահանջելով մեկընդմիշտ փակել գյուղը թունավորող ավազի հանքի շահագործման թեմանԲալի բացառիկ բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտենՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներԲժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասինԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներԳրոսսին Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ. FarsՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկումՈրո՞նք են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներըՄիջուկային ծրագիրը Իրան-ԱՄՆ բանակցությունների այս փուլի օրակարգում չէՏղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի․ ՌԴՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՔաղցկեղի դեմ պայքարող. Սննդաբանը նշել է ընդեղեն, որը պետք է ուտել ամեն օր
Ամենադիտված