Ուղեւոր «խլելու» համար երթուղայինի վարորդները ծեծել են տաքսու վարորդին
Ուշադրության կենտրոնումՎարդենիս քաղաքի ավտոկայանում մարտի 12-ին միջադեպ է տեղի ունեցել Վարդենիս-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսների վարորդների եւ տաքսու վարորդ Արման Խչեյանի միջեւ։ Երթուղայինների վարորդները ծեծել են Արմանին ու պահանջել այլեւս տաքսի չվարել, քանի որ իրենցից ուղեւոր է «խլում»։ Արման Խչեյանը չի դիմել ոչ ոստիկանություն, ոչ էլ հիվանդանոց։
NEWS.am-ի տեղեկություններով, միջադեպը շարունակվել է նաեւ այսօր. մասնավորապես, այսօր ժամը 14.00-ի սահմաններում տաքսու վարորդ Արման Խչեյանը Երեւանում վիճաբանել է երթուղայինի վարորդներից մեկի հետ։