Հայաստանը հետաքրքրված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ. Զախարովա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օվերչուկի` Երևանում կայացած բանակցությունները ցույց տվեցին, որ Հայաստանը հետաքրքրված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Քննարկումներում անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտների՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵԱՏՄ ձևաչափով։ Քննարկվել են նաև որոշակի տեսակի ապրանքների մատակարարման հարցեր. հնարավոր է եղել հասկանալ որոշ նրբերանգներ:
Միևնույն ժամանակ, պարբերաբար հայտնվում են Հայաստանի տարբեր պաշտոնական անձանց հայտարարություններ ԵԱՏՄ-ի մասին՝ դուրս գալու, մտնելու, մնալու, որքան ժամանակ կմնան և այլն: Մենք չենք մեկնաբանի սա»,-նշել է նա:
Տեսանյութը՝ այստեղ:
Հետևեք մեզ՝ այստեղ