Ծնողները, որոնք մտահոգ են իրենց երեխաների կրթության որակով, կկարողանան մի փոքր ջանք դնել. Անդրեասյանը՝ դասերը ժամը 08.15-ից սկսելու մասին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այո՛, երկուշաբթի օրվանից Երևանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը կսկսվի 08:15-ին: Ես չեմ կարծում, որ սա որևէ մեծ ու էական փոփոխություն է կրթական պրոցեսի համար, բայց սա կարող է մեծ փոփոխություն բերել տրանսպորտային հոսքերի ավելի արդյունավետ կառավարման համար և առաջին հերթին թույլ կտա խցանումների մեջ չընկնել դպրոց գնացող մեր երեխաներին»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա, բոլորովին օգտակար չէ, երբ որ երեխան դպրոցի ճանապարհին տևական ժամանակ անցկացնում է մեքենայում, որովհետև նա հասնում է դպրոց ավելի հոգնած, ավելի մեծ խնդիրներ է ունենում կենտրոնանալու, ուշադրության և մյուս առումներով, և նաև երեխայի շահերից է բխում, որպեսզի նա ավելի արագ հասնի դպրոց։
«Ես կարծում եմ, որ մեր բոլոր ծնողները, որոնք մտահոգ են իրենց երեխաների կրթության որակով, կկարողանան մի փոքր ջանք դնել և 15 րոպեի տարբերությունը, որը կարող է ճանապարհի վրա ծախսվող ժամանակի էական տարբերություն առաջացնել և իրենց համար էլ շատ ավելի դյուրին դարձնել հետո աշխատանքի գնալը, առանց լրացուցիչ լարվածությունների», - ասաց Անդրեասյանը
Նա նշեց, որ մասնավոր դպրոցները իրենք են որոշում իրենց դպրոցի դասերի սկիզբը:
Հետևեք մեզ՝ այստեղ