ԵԱ-2016. Վարշամ Բորանյանը կպայքարի ոսկե մեդալի համար
ՍպորտԼատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչ Վարշամ Բորանյանը դուրս է եկել 71 կգ քաշային կարգի եզրափակիչ եւ ոսկե մեդալի համար կմրցի սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչի հետ:
Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին: 1/8 եզրափակիչում Բորանյանը նույն հաշվով շանս չտվեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստադինովին: Կիսաեզրափակիչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին:
80 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչում՝ 4:2 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Օլեքսի Չեկալենկոյին: Քառորդ եզրափակիչում Մանուկյանը պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Էդգար Բաբայանին:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նախնական փուլում 3:0 հաշվով հաղթեց Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովին, սակայն 1/8 եզրափակիչում 6:1 հաշվով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Սալեեւին, որն արդեն կիսաեզրափակիչում է:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչի ուղեգրի համար գոտեմարտեց վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ եւ պարտվեց 0:8 հաշվով: Որակավորման փուլում Չալյանը 7:6 հաշվով հաղթեց գերմանացի Յան Ռոտերին, 1/8 եզրափակիչում 10:5 հաշվով ուժեղ էր բուլղարացի Իլիան Տոդորով Գեորգիեւից: