Լավրովը նամակ է գրել NBC-ի լրագրողին՝ պահանջելով պարզաբանումներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Սերգեյ Լավրովը անձնական նամակ է ուղարկել NBC News-ի լրագրողին։ Նամակում արտգործնախարարը պահանջել է ներկայացնել փաստեր այն մեղադրանքների վերաբերյալ, որոնք հնչեցվել էին նրա դեմ օգոստոսի 24-ի հարցազրույցում։
Զախարովայի խոսքով՝ ամերիկացի լրագրողը բազմիցս պնդել է, թե ռուսական բանակը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, սակայն չի անդրադարձել Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից իրականացված հաստատված հանցագործություններին։
Լավրովը իր նամակում հիշեցրել է այդ փաստերի մասին և հարց ուղղել՝ ինչու դրանք չհնչեցին հարցազրույցի ընթացքում։ Ըստ ԱԳՆ-ի, լրագրողը այս պահին չի պատասխանել նախարարի ուղերձին։
Հետևեք մեզ՝ այստեղ