Բերլուսկոնին վաճառել է «Միլան»-ի բաժնետոմսերի գրեթե կեսը
Ուշադրության կենտրոնում
Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին վաճառել է ակումբի բաժնետոմսերի 48 տոկոսը: Այս մասին հայտնել է «Միլան»-ի պաշտոնական կայքը:
Ակումբի բաժնետոմսերի 48 տոկոսը գնել է Fininvest ընկերությունը: Նշվում է, որ ավելի վաղ ընկերությունը ցանկացել է 1 միլիարդ եվրոյով գնել բաժնետոմսերի 100 տոկոսը, սակայն Սիլվիո Բերլուսկոնին մերժել է այդ առաջարկը:
Կողմերի միջև գործարքը կազմել է 470 միլիոն եվրո: