ԱՄՆ–ից պատվիրակություն կայցելի Ադրբեջան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 7-9-ը նախատեսված է ամերիկյան գործարար համայնքի պատվիրակության այցը Ադրբեջան։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հստակեցվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիան պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Դեսպանատունը հավելել է, որ այս քայլը կնպաստի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:
Հետևեք մեզ՝ այստեղ