Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Դանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել


ԶՊՄԿ հովանավորությամբ վերաօծվեց Փուխրուտ գյուղի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

Հասարակություն

Քաջարան համայնքի Փուխրուտ գյուղն այլևս գործող եկեղեցի ունի։ Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ բնակավայրի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու օծման արարողություն՝ Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։ Ըստ ամենայնի՝ դա նախօրեին տեղի ունեցած Քաջարանի օրվան նվիրված տոնակատարության շարունակությունն էր։

17-րդ դարում վերաշինված եկեղեցին տխուր ճակատագիր կունենար, եթե փուխրուտցիները չձեռնարկեին հավատի այդ տաճարի վերակառուցման աստվածահաճո գործը։

Սանկտ Պետերբուրգում բնակվող հայտնի բժիշկ, այդ քաղաքի թոքաբանության ինստիտուտի թոքային վիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ 2018 թվականին դրամահավաք կազմակերպվեց, և սկսվեց խոնարհված եկեղեցու նորոգման աշխատանքները։ Գործին նեցուկ եղավ, նախևառաջ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Քաջարանի համայնքապետարանը և այլ բարերարներ, ովքեր չցանկացան, որ իրենց անունը հրապարակվի։

Եկեղեցու օծման օրը մարդաշատ էր գյուղը։ Նորոգ եկեղեցում կատարվեց օծման կարգ, սուրբ մեռոնով օծվեցին խորանը, սյուները։

Մնում է հուսալ, որ նորոգ եկեղեցին որոշ  աշխուժություն կհաղորդի դատարկված գյուղին, որ միայն ամռանն է կենդանության նշաններ ցույց տալիս հովեկների հաշվին։

Արարողությանը մասնակցում էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Կազմակերպիչները, նախևառաջ, Դավիթ Համբարձումյանը ջանացել էին, որ տոնական օրը գյուղում կազմակերպվի պատշաճ մակարդակով և դա հաջողվեց։

Օրվա խորհուրդը բարեմաղթանքի խոսքերով արժևորեցին Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, եկեղեցու նորոգման նախաձեռնության հեղինակ Արմեն Ավետիսյանը, փուխրուտցիներ Հասմիկ Համբարձումյանը, Լիլիթ Իսրայելյանը, Կարեն Թադևոսյանը։

Հնչեց նաև երգ–երաժշտություն, պարային կատարումներով հանդես եկան Քաջարանի արվեստի դպրոցի և մշակույթի պալատի սաները։

Տոնական  արարողությունից հետո համայնքապետ Մանվել Փարամազյանի կողմից մատուցվեց մատաղ։

Քաջարան համայնքում Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին դարձավ չորրորդ գործողը, մինչ այդ գործող էին դարձել Վերին Հանդ գյուղի Սուրբ Աստվածածինը, Քաջարանց գյուղի Սուրբ Հակոբը, Քրդիկանցի սուրբ Աստվածածինը։

Փուխրուտը պատմական Ձորք գավառի հինավուրց գյուղ է՝ նախկինում անվանվել է Բեխորոտ։ Բնակավայրի մասին առաջին հիշատակումը Տաթևի վանքի հին հարկացուցակում է՝ ամրագրված Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ։

Ըստ ավանդության՝ Դավիթ Բեկի ազատագրական բանակին գյուղերից ամենաշատ քանակով ձիավոր է հատկացրել Փուխրուտը։

1736 թվականին այս գյուղով է անցել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, որ գնացել է Մուղան՝ մասնակցելու Նադիր շահի թագադրությանը։

Փուխրուտում 1686 թվականին չքնաղ մի ավետարան է ստեղծվել, որ այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Վահրամ Օրբելյան

Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Ամենադիտված