Սպերցյան. Կփորձեմ մարզաշապիկներով փոխանակվել Ռոնալդուի հետ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների միջև խաղի ժամանակ «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կայանալիք հանդիպման մասին։
Թիմերի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանում։
«Իհարկե, անհամբեր սպասում եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպմանը։ Ես չեմ սիրում համեմատել Մեսսին և Ռոնալդուին։ Կարծում եմ՝ երկու մարդիկ են, որոնց չի կարելի համեմատել։ Ինձ համար նրանք երկու անիրական ֆուտբոլիստներ են, գուցե 30 տարի նրանց նմանները չեն լինի։ Ես կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկներ փոխանակել (ծիծաղում է)»,- ասել է Սպերցյանը championat.com-ի հետ զրույցում։
Հետևեք մեզ՝ այստեղ