Պայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան Հունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում


Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան

Blog

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Արտահերթ ընտրությունների թեման քննարկվում է իմպուլսիվ  ու վերջնական որոշում չի ստանում՝ մնալով օդում կախված հնարավորություն։Ինչո՞ւ է այդպես. մի երկրում, որտեղ մեկ հոգին առանց որևէ դիմադրության կայացնում է իրեն հարմար ցանկացած որոշում, ինչո՞ւ պետք է այս հարցում տատանվի կամ հաշվի առնի ուրիշ փաստարկներ՝ ընդդեմ իր շահի։ Ամենայն հավանականությամբ՝ կա պատճառ։
 
Արդյոք որոշումը կայացվում է Երևանո՞ւմ
 
Անկարա այցից, Աբու-Դաբիի հանդիպումից, և ամենակարևորը՝ Վաշինգտոնյան ստորագրումներից հետո ստեղծվել է նոր իրականություն, որտեղ ծագում է հարց՝ արդյոք արտահերթ ընտրությունների որոշումը կայացվում է Երևանո՞ւմ։
 
Միանշանակ է, որ ՀՀ իշխանության նեղ խումբը կցանկանա արտահերթ ընտրություններ, և դրա համար նրանք ունենք փաստարկներ.
 
1.    Կա որոշակի հետփաստաթղթային ֆոն, «բերված խաղաղության լեգենդը», և այն ուժեղ է, քանի դեռ թարմ է։ Ինչո՞ւ ձգել։
2.    Իշխանությունը բանտերը լցրել է ակտիվ դեմքերով, կոպիտ ասած՝ ակտիվությունը փողոցից տեղափոխել է բանտեր։ Բայց սա չի կարող անվերջ տևել, արդեն իսկ անցել է «ահաբեկչական շոկը», և դատավարությունները սկսում են աշխատել հօգուտ դատվողների։
3.    Նոր ձևավորվող պոտենցիալ ուժերը դեռևս ձևավորված չեն, և տրամաբանական կլիներ ընտրություններն անցկացնել առանց նրանց։
 
Թվում է, թե միայն այս երեք կետերը բավարար են, որպեսզի իշխանությունը գնա արտահերթի (թեև սա նույնպես չի երաշխավորում հաջողություն, սակայն հերթականով շատ ավելի բարդ է լինելու), բայց չի գնում։ Ինչ-որ կարևոր բան նրան հետ է պահում, արգելափակում է այդ պրոցեսը։
 
Հայացք դրսից
 
Փորձենք հասկանալ Վաշինգտոնյան ստորագրության մյուս երկուսի արձագանքը արտահերթի գաղափարին։ Նրանց համար, հատկապես՝ Թրամփի, ստորագրումից հետո արտահերթը կնշանակի «թռնել» պայմանավորվածություններից։ Թրամփի վարչակազմը կասի՝ ստորագրել ես, ու առջևում մեկ տարի ունես՝ ինտենսիվ զբաղվիր ստորագրվածի իմպլեմենտացիայով։ Մի տարում այնքան գործ կարելի է անելու։

 Պատկերացրեք Թրամփի ռեակցիան, եթե մեծ շուքով, նոբելյան մրցանակի շեմին, իր հետ թուղթ ստորագրածը հայտարարի արտահերթ ընտրության մասին և մեծ հավականությամբ պաշտոնանկ արվի։ Հետևաբար, ամերիկյան կողմը կտրուկ դեմ է լինելու արտահերթին։

Ալիևը պարագայում գրեթե նույն վիճակն է, իհարկե՝ որոշ առանձնահատկություններով։ Իշխանության նեղ խմբի՝ մի քանի տարի շատ լավ աշխատող փաստարկները Ալիևի համար արդեն կորցնում են ակտուալությունը։ Այ սա է հենց իրավիճակի փոփոխության կարևոր պահը։ Նիկոլը կասի՝ արտահերթ անեմ, որպեսզի վերարտադրվեմ ու սկսենք աշխատել։ Բայց Ալիևն արդեն թղթի վրա ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։ Եվ հիմա նա շահագրգիռ է ոչ թե Նիկոլի վերարտադրմամբ, այլ՝ ստորագրվածի իրականացմամբ։

Մեկ տարին բավարար ժամանակ է՝ շատ բաներ անշրջելի դարձնելու, իրական հողի վրա կյանքի կոչելու համար։

Նիկոլի հակափաստարկին՝ թե բա որ հերթական լինի, ես կարող է չընտրվեմ, լուռ պատասխանում են՝ դա արդեն քո պրոբլեմն է։ Ալիևն ու Թրամփը ստացել են թղթի վրա՝ ինչ ուզում են, հիմա հայկական կողմի ստորագրողին ասում են՝ սկսիր իրականացնել։

Եթե առաջ Նիկոլն ասում էր՝ ես չլինեմ չեք ստանա ձեր ուզածը, հիմա բոլորը ստացել են իրենց ուզածը։ Հիմա նրանք ուզում են ոչ թե ստորագրություն, այլ՝ ստորագրվածի ինտենսիվ իրականացում։ Սրանք լրիվ տարբեր բաներ են, և ուզում են այս մեկ տարում հրապարակված և չհրապարակված պայմանավորվածությունների իրականացում։Եվ այստեղ նրանց քիչ է հետաքրքրում անձամբ Նիկոլի կոմֆորտը կամ նրա անձնական հեռանկարները։ Եվ իհարկե, այս բոլորին միասին ընդհանրապես չեն հետաքրքրում  Հայաստանի ու նրա իրական ժողովրդի շահերն ու ցանկությունները։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց ՀայաստանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՖրանսիայում նախկին ռազմական զորավարժարանի տարածքում անցկացված անօրինական ռեյվից հետո 12 մարդ է հոսպիտալացվելՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՊայթյուն՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի մայիսի 4-10-ի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ
Ամենադիտված