Հռոմի Պապը կփորձի հարթել մահմեդականների եւ կաթոլիկների տարաձայնությունները Բոսնիայում եւ Հերցեգովինայում
Միջազգային
Մեկօրյա այցով Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Բոսնիա եւ Հերցեգովինա: Այցի նպատակն է երկխոսության միջոցով հարթել տարաձայնություններն այդ երկրում ապրող մահմեդականների եւ կաթոլիկների միջեւ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Հռոմի պապի այցելության կապակցությամբ այդտեղ ուժեղացվել է անվտանգությունը, փակվել են սրճարաններն ու խանութները, իսկ տեղացիներին, ովքեր ապրում են այն փողոցների հարեւան ությամբ, որտեղով պետք է անցնի Հռոմի պապի պատվիրակությունը, արգելվել է բացել պատուհանները կամ տնից դուրս գալ:
Հռոմի պապը մտադիր է պատարագ մատուցել մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում, որտեղ արդեն հազարավոր մարդիկ են հավաքվել:
1992-1995թթ Բոսնիայի եւ Հերցեգովինայի տարածքում տեղի ունեցավ բախում այդտեղ ապրող ազգային փոքրամասնությունների` սերբերի, բոսնիացիների եւ խորվաթների միջեւ: Ազգամիջյան բախումների զոհ է դարձել ավելի քան 100.000 մարդ: