Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար


Քաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր Ավետիսյան

Blog
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Գրեթե միայն սիրելի Կարեն Դեմիրճյանը...
 
Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում Արևմուտքը միլիոնավոր դոլարներ է ծախսել Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու և մեր ժողովրդին ռուսների և Ռուսաստանի դեմ տրամադրելու նպատակով։ Փաստացի խելամիտ և լկտի պրոպագանդայի արդյունքում Արևմուտքին հաջողվեց Հայաստանի ժողովրդին հանել Ռուսաստանի դեմ և մեր ժողովրդին համոզել, որ բոլոր պրոբլեմներն ու խնդիրները, որոնց առջև կանգնում է մեր ժողովուրդը անվտանգությունից մինչեւ սոցիալ-տնտեսական կապված են Ռուսաստանի հետ, արդյունքում Արևմուտքին հաջողվեց մեր ժողովրդի մեծ մասին համոզել, որ Ռուսաստանը լավ դաշնակից չէ, չի պաշտպանում Հայաստանի շահերը և եթե Հայաստանը շարժվի դեպի Արևմուտք կունենա անվտանգություն և բարեկեցություն։
 
Ցավոք սրտի այս պրոպագանդային նպաստեցին և թույլ տվեցին, որ Հայաստանում այդ պրոպագանդան իրականացվի նաև Հայաստանի իշխանությունները տարբեր չափերով և հետաքրքրություններից ելնելով։
 
Ամենահակասականն ու ողբերգականն այն է, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունում իրական հայ-ռուսական հարաբերությունների կրող, այսինքն այսպես ասած պրոռուսական իշխանություն չի եղել, բոլոր իշխանություներնն էլ ունեցել են կամ դեպի Արևմուտք գնալու ցանկություն կամ երկու լարի վրա խաղալու քաղաքականության կողմնակից են եղել, բայց Արևմուտքին հաջողվել էր նաև ստեղծել մի իրավիճակ, որ Հայաստանում եղել են պրոռուսական իշխանություններ, որոնք ոչ միայն չեն նպաստել երկրի զարգացմանը և չեն նպաստել, որ Հայաստանում լինի սոցիալական արդարություն, այլ նաև թալանել են ժողովրդին և թույլ չեմ տվել, որպեսզի Հայաստանի ժողովուրդը լավ ապրի, բայց իրականում այդ իշխանությունները չեն եղել պրոռուսական և չեն եղել հայ-ռուսական հարաբերությունների կրող։ Կարելի է ասել Հայաստանի հանրապետությունում ընդգծված հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից քաղաքական գործիչ եղել է միայն Կարեն Դեմիրճյանը և հետաքրքիրն այն է, որ մինչ այսօր էլ Կարեն Դեմիրճյանը շարունակում է մնալ մեր ժողովրդի կողմից ամենահարգված և սիրելի գործիչներից մեկը, եթե չասենք` գործիչը և խնդիրը կայանում է նրանում, որ փաստացի միակ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից, պրոռուսական գործիչ Կարեն Դեմիրճյանը ժողովրդի կողմից ամենասիրվածն ու հարգվածն է, բայց հայ-ռուսական հարաբերություններն ու պրոռուսական գիծը Հայաստանում վարկաբեկված է։
 
Սա առաջին հերթին գալիս է նրանից, որ մեր նախկին իշխանությունները իրենց գործելաոճում ազնիվ չեն եղել նրանք ժողովրդին չեն բացատրել և ազնիվ չեն ասել, որ իրենք պրոռուսական ուժեր չեն, պրոռուսական գործիչներ չեն և նրանց նպատակը ոչ թե հայ-ռուսական հարաբերություններն են եղել, ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների հիման վրա Հայաստանի անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն է եղել, այլ ուղղակի ձևացնելով, թե նրանք Ռուսաստանի բարեկամն են և շատ են սիրում Ռուսաստանն ու շատ են ցանկանում հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահել իրականում խնդիր են դրել Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու և Արևմուտք տանելու։ Բայց խնդիրը կայանում է նրանում սիրելի ժողովուրդ, որ ինչ էլ խոսենք միևնույն է Հայաստանի միակ դաշնակիցը և Հայաստանի լավը ցանկացողը Ռուսաստանն է, խնդիրը կայանում է նրանում, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը, մեր ռեգիոնի անվտանգության խնդիրը և լուծել Հայաստանի սոցիալ-տնտեսական պրոբլեմները։ Եվ այս իմաստով օրհասական է Հայաստանում ձևավորել իսկապես հայ-ռուսական հարաբերությունները կարևորող պրոռուսական քաղաքական համակարգ, որը անկեղծորեն կխոսի մեր ժողովրդի հետ և գաղափարական պայքար կտանի այն ուժերի հետ, որոնք ցանակնում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և տանել դեպի Արևմուտք` դնելով ոչ միայն Հայաստանը, այլ ողջ տարածաշրջանը Արևմուտքի համար ուղղակի մանրադրամի դերում, որը Արևմուտքը պետք է օգտագործի Ռուսաստանի դեմ իր գեոպոլիտիկ շահերի տրամաբանության մեջ, արդյունքում պատերազմ բերելով տարածաշրջան թքած ունենալով տեղի ժողովուրդների և պետությունների ապագայի վրա։ Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում վարկաբեկել են հայ-ռուսական հարաբերությունները, պրոռուսական լինելը դարձրել են ամոթ, պիտակավորում են, որ նրանք ովքեր հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից են` Կրեմլի ագենտներ են և հիմա նրանք, ովքեր անկեղծ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից են կամ պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից , վախենում են ասել, որ իրենք հանուն հայկական ազգային շահերի պրոռուսական ուժեր են, վախենում են ասել, որ իրենք կողմ են հայ-ռուսական ազգաշահ հարաբերություններին` մտածելով, որ ժողովուրդը իրենց չի սիրի։
 
Ես շարունակում եմ վստահորեն պնդել, որ իսկապես քաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, նա չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց և չպետք է վախենա իր իրական տեսակետները ասելուց, եթե մարդը իսկապես պրոռուսական է և կարծում է, որ Հայաստանի ապագան պետք է լինի Ռուսաստանի հետ, դրանից չպետք է վախենա, չպետք է մտածի, որ ժողովուրդը այդ գիծը չի ընդունում հետեւաբար ինքը պետք է խաբի ժողովրդին, ոչ, պետք է ճշմարտությունը ասել։ Իմ այս գրառման իմաստն այն է, որ պետք մենք ձեավորենք գաղափարական դաշտ, Հայաստանում կան ուժեր, ովքեր ասում են, որ պետք է գնանք Արևմուտք, Հայաստանում կա ուժեր , ովքեր ասում են` պետք է երկու լարի վրա խաղանք , Հայաստանսւմ պետք է լինեն ուժեր, կամ ուժ, որը պետք է հստակորեն ասի, որ ինքը Հայաստանի ապագան տեսնում է Ռուսաստանի հետ և գաղափարական պայքարի մեջ մտնի այն ուժերի հետ, որոնք պայքարում են հայ-ռուսական հարաբերությունները քանդելու և Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար։ Եթե մենք չենք ձևավորելու այս քաղաքական ընկալումը ապա Հայաստանի քաղաքական կյանքը շարունակելու է լինել խճճված , լղոզված , կիսաճշմարտություններ ասող, իսկ հասարակությունն էլ անտարբեր և այդ անտարբերության արդյունքում Հայաստանը գնալու է դեպի կործանման։

Այս կանաչիներն անփոխարինելի են շոգ եղանակին. շոգ եղանակին հագեցնող մթերքներըԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըԲեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. ՄյունխենԻրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին պատասխան միջոցներով, եթե վերջինս հրաժարվի կատարել իր պարտավորությունները«Ռուզան. Արցախի դուստրը»․ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի նոր բեմադրությունըՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՍպայական կազմի զինծառայողները հիփոթեքային վարկի մի մասը կկարողանան ուղղել բնակարանի վերանորոգմանը. նոր նախագիծԿրասնոդարի առևտրի կենտրոնում հաճախորդների վրա հարձակված տղամարդը հայտնել է իր արարքի պատճառըԲայրամյանը հեռացավ «Ռոստովից» և կխաղա «Ուրալում»Երեւանում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ-ն հայտնում է ձերբակալվածի մասինԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերըՍիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԲժիշկը խոսել է փքվածության հիմնական պատճառների մասինԱhաբեկչական հարձակում Պակիստանում, զnhվել է 7 մարդԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանՊայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած
Ամենադիտված