Գործարքի բարեհաջող ավարտի շանսերը 50/50 են. Սպերցյանի գործակալ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը խոսել է 25-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի մասին։
Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնը» 14 միլիոն դոլար էր առաջարկել Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն «Կրասնոդարից» պատասխան դեռ չի եղել։
«Առաջիկա 24 ժամվա ընթացքում պարզ կլինի՝ տեղի կունենա Սպերցյանի տեղափոխությունը «Սաութհեմփթոն», թե ոչ։
Տպավորություն է, որ «Կրասնոդարն» ի սկզբանե ոչ մի տեղ էլ չէր ցանկանում բաց թողնել Էդիկին։
Հիմա գործարքի բարեհաջող ավարտի շանսերը 50/50 են։
Կարծում եմ՝ Սպերցյանը կտխրի, եթե չփոխի ակումբը։ Նա երեք տարի ցանկանում է տեղափոխվել Եվրոպա, իսկ հիմա կա իրական հնարավորություն»,- Վադիմ Օհանյանի խոսքը մեջբերում է sport24.ru-ն։
Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Հետևեք մեզ՝ այստեղ