Ուկրաինան ինտենսիվ գրոհել է. ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հստակեցվում է, որ Ռոստովի մարզի վրա ոչնչացվել է 21 անօդաչու թռչող սարք, Վորոնեժի մարզի վրա՝ յոթ, Բելգորոդի մարզի վրա՝ հինգ, Ղրիմի Հանրապետության վրա՝ չորս, Բրյանսկի և Կալուգայի մարզերի վրա՝ երեք, Օրյոլի մարզի և Սև ծովի վրա՝ երկու և Կուրսկի և Տուլայի մարզերի վրա՝ մեկական ԱԹՍ։
Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հետևեք մեզ՝ այստեղ