Իվետա Մուկուչյանը հարցազրույց է տվել գերմանական թերթի
LifeԻվետա Մուկուչյանը շարունակում է փայլել գերմանական մամուլում։ Այս անգամ Եվրատեսիլ 2016-ին Հայաստանի պատվիրակ Իվետային անդրադարձել է Hamburger Morgenpost գերմանական թերթը, որը լույս է տեսնում Համբուրգում։ Իվետան խոսել է Եվրատեսիլ երգի մրցույթի եւ իր մասնակցության մասին։

«Շնորհակալություն, հիանալի հոդվածի համար»,- Instagram-ում գրել է Իվետան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ գերմանական Moderncultureoftomorrow.com կայքը անդրադարձել էր Իվետայի եվրատեսիլյան երգին՝ իր ընթերցողներին առաջարկելով շաբաթվա առաջին, ամենադժվար օրվա ծանր «լուծը» թոթափել «LoveWave» լսելով։ Իսկ blog.prinz.de-ն հրապարակել էր դրական կարծիք մեր պատվիրակի եւ նրա երգի մասին։

Պատրաստեց՝ Յանա