ՌԴ Ռոստովի մարզում դելտապլան է ընկել
Ուշադրության կենտրոնումՌԴ Ռոստովի մարզում դելտապլաներիստը մեծ բարձրությունից վայր ընկնելու հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչ Նատալյա Ուստիմենկոյին:
1963թ. ծնված դելտապլաներիստը մահացել է հիվանդանոցում:
Բարձրությունից ընկնելու փաստով ստուգում է ընթանում: