Հավաքվում են ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հավաքել է 405.5կմ ընդհանուր երկարությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։
Հետազոտվել են միջպետական նշանակության 373կմ և հանրապետական նշանակության 32.5կմ ճանապարհներ։ Ուսումնասիրությունն իրականացվում է ակնադիտական և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։ Այս աշխատանքներն ունեն շարունակական բնույթ։
«Հավաքված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծության մոդելում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ