Էրդողանը ցանկանում է ՆԱՏՕ-ին հրահրել պատերազմել Ռուսաստանի դեմ. Ֆուաթ Ավնի
ՄիջազգայինԹուրքիայում քաղաքական սկանդալային բացահայտումներով հայտնի թվիթերյան օգտատեր Ֆուաթ Ավնին հերթական սկանդալային բացահայտումներն է արել Twitter-ով։
Ֆուաթ Ավնի ծածկանունով թվիթերյան օգտատերը գրել է, թե Թուրքիայի ՆԳ նախարարը Էրդողանի հրահանգով չի արգելում դեպի Եվրոպա անցնել ցանկացող գաղթականները անօրինական ճանապարհով հեռանան Թուրքիայից։ Ըստ ֆուաթ Ավնիի՝ ամեն օր Թուրքիայից տասնյակ ծայրահեղականներ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ուղեկցությամբ Սիրիա են մտնում։
«Էրդողանը ցանկանում է Սիրիայում պատերազմին խառնվելով՝ ՆԱՏՕ-ին պատերազմի հրահրի Ռուսաստանի դեմ»,-գրել է Ֆուաթ Ավնին։