Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Գերիներ են փոխանակվել Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Գիշյանին շտապ արյուն է պետք Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի


Կայսրությունների մեծամտությունը

Քաղաքականություն

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը

Պատմական օրինաչափություն

Պատմության ընթացքում աշխարհը բազմիցս ականատես է եղել հզոր կայսրությունների վերելքին, որոնք ժամանակի ընթացքում իշխել են հսկայածավալ տարածքների վրա, ձևավորել են համաշխարհային քաղաքականությունը և ուղղորդել քաղաքակրթությունների ընթացքը։ Հռոմեական կայսրությունից մինչև Չինաստանի տարբեր դինաստիաներ, Բրիտանական կայսրությունից մինչև Խորհրդային Միություն՝ այս տերությունները կուտակել են աննախադեպ ազդեցություն և հարստություն։ Սակայն, որքան հզոր էլ որ դրանք թվացել են իրենց ծաղկման շրջանում, ոչ մեկը զերծ չի մնացել անկումից։ Նրանք չեն կործանվել հանկարծակի և գրեթե երբեք առանց նախազգուշացնող նշանների։ Յուրաքանչյուր կայսրության անկումը ունեցել է իր պատճառահետևանքային առանձնահատկությունները, սակայն բոլորի դեպքում միավորորղը եղել են գերագնահատված ինքնավստահությունը, մեծամտությունը և իրականությունից կտրված լինելը։
Դարերի ընթացքում ձևավորվել է մի անժխտելի օրինաչափություն․ այն կայսրությունները, որոնք սկսում են հավատալ իրենց հավերժությանն ու գերակայության ճակատագրական արդարացվածությանը, մի օր փլուզվում են հենց այդ նույն մեծամտության պատճառով։ Պատմությունը՝ անաչառ և անողոք, պատժում է նրանց, ովքեր ուժը շփոթում են անպարտելիության հետ։ Այն, ինչ սկսվում է որպես գերիշխանություն, հաճախ ավարտվում է պառակտմամբ, քանզի որքան խորն է անխոցելիության պատրանքը, այնքան թույլ է կայսրության դիմադրողականությունը փոփոխություններին։

Ամենավտանգավոր դրսևորումներից մեկն էլ այն համոզմունքն է, որ գերիշխանությունը ոչ միայն արդարացված է, այլ նաև պատմականորեն, բարոյապես ու ի վերուստ կանխորոշված։ Նման մեծամտությունը խաթարում է իրականության ընկալումը, հատկապես երբ իշխանավորները շրջապատվում են միայն հպատակներով, քծնողներով ու խամաճիկներով։ Քննադատությունը դիտվում է որպես դավաճանություն, իսկ փաստերը մնում են ստվերում։ Որպես հետևանք՝ իրականությունից կտրված առաջնորդները սկսում են գործել ոչ թե իրողությունների հիման վրա, այլ հավերժ գերակայության պատրանքով։

Կայսրություններն անկում են ապրում, երբ ազգային ռազմավարությունը ստորադասվում է ընտանեկան կապերին, կլանային պարտավորություններին կամ «պատմական» իրավունքների պատրանքին։ Երբ արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե ռազմավարական հաշվարկներով, այլ անձնական կապերով ու փառասիրությամբ, կայսրությունները սկսում են փլուզվել ներսից։

Հռոմեական կայսրության անկումը չսկսվեց միայն արտաքին ներխուժումներից։ Այն սկսվեց այն պահին, երբ կայսրերը կարևոր պաշտոններում նշանակում էին իրենց հարազատներին՝ անկախ նրանց կարողություններից, և ավելի շատ թշնամանքի մեջ էին մրցակից խմբավորումների, քան օտարերկրյա զավթիչների հետ։ Օսմանյան կայսրությունը խեղդվեց ներքին ինտրիգների մեջ, իսկ Խորհրդային Միությունում տարեց առաջնորդների շրջապատը տարիներ շարունակ կառչած էր անձնական իշխանությունից, մինչդեռ երկիրը լճանում և քայքայվում էր։

Արցախը՝ կայսերական մտածողության զոհ

2023 թվականին Արցախի անկումն ավելի լայն և վտանգավոր հետևանքներ է ունեցել, քան պարզապես տարածքային փոփոխություն։ Մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանումը բացահայտեց ամբողջ տարածաշրջանի ռազմավարական խոցելիությունը։

Այս «հանգուցալուծումից» հետո տարածաշրջանում սկսեցին ավելի ակտիվ դեր ստանձնել արտաքին ուժերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը՝ յուրաքանչյուրն իր «պատմական ազդեցության գոտին» վերականգնելու մտադրությամբ՝ ոչ թե որպես խաղաղարար, այլ որպես շահառու կողմ։ Ղարաբաղի անկման հետևանքով առաջացած վակուումն առաջ բերեց կայսերական մտածելակերպի վերածնունդը։ Այդ տերությունները, որոնք կայսերական հիշողության կրողն են, կրկին սկսում են պայմանավորել փոքր ազգերի ճակատագրերը իրենց ռազմավարական խաղերի տրամաբանությամբ։

Այս ամենը տեղի է ունենում գլոբալ համակարգի խոր անկայունության ֆոնին, երբ տարածաշրջանային հակամարտությունները վերածվում են գերհզորների մրցակցության թատերաբեմերի: Առաջնորդների անձնական ամբիցիաները, որոնք կարող են իրենց համարել սուլթանների, ցարերի կամ կայսրերի ժառանգորդներ, սկսում են գերակշռել դիվանագիտական պրագմատիզմի հանդեպ։ Ակնհայտ է դառնում անտարբերությունը ժողովուրդների իրական կարիքների՝ խաղաղության, անվտանգության և արժանապատվության հանդեպ, երբ սահմանները վերաձևավորվում են բռնության միջոցով, իսկ ճակատագրերը զոհաբերվում են հանուն այսպես կոչված պատմական նպատակահարմարության։

Պետք է հստակ արձանագրել. որոշ տերությունների մեծամտությունը, ցինիզմը և կայսերական կարոտախտը չլուծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նրանք պարզապես ավարտեցին այն այնպիսի պայմաններով, որոնք հարմար էին իրենց կարճաժամկետ շահերին։ Այդ տերությունները, գործելով որպես անկում ապրած կայսրությունների ժամանակակից ժառանգորդներ, Արցախը դիտարկեցին ոչ թե որպես հայ ժողովրդի հայրենիք, այլ՝ շախմատի տախտակ։ Այդ կերպ նրանք հեշտությամբ անտեսեցին Արցախի ժողովրդի օրինական իրավունքները և անվտանգության վերաբերյալ հիմնավոր մտահոգությունները։

Արցախի ողբերգությունն անխուսափելի չէր։ Ի լրումն բոլորիս քաջ հայտնի պատճառների, այն հնարավոր դարձավ, և որոշ առումներով ուղղորդվեց, այն ուժերի կողմից, որոնք ուժն ու տեղահանումը հռչակեցին որպես «խաղաղության» հիմք և հավատացին, թե գերիշխանությունը հավասար է կայունության։
Բայց գերիշխանությունը առանց լեգիտիմության ծնում է դիմադրություն, իսկ վախի ու լռության վրա հիմնված կայունությունը ենթակա է փլուզման։ Արդարության ընտրովի կիրառումը, ժողովուրդների զոհաբերումն ու ուժով պարտադրված խաղաղությունը խորացնում են ճգնաժամերը՝ դրանք լուծելու փոխարեն։

Պատմության դատաստանը

Կայսրությունները չեն փլուզվում, որովհետև բախվում են մարտահրավերների։ Դրանք փլուզվում են, որովհետև չեն կարողանում արձագանքել այդ մարտահրավերներին՝ խոհեմությամբ, հստակությամբ և իրատեսությամբ։ Դրանք ընկնում են այն ժամանակ, երբ իրենց ղեկավարները լռությունը շփոթում են համաձայնության, վերահսկողությունը՝ օրինականության, իսկ գերիշխանությունը՝ իմաստության հետ։ Երբ առաջնորդները սկսում են հավատալ, որ իրենք հավերժ են, երբ իրենք դառնում են պետության մարմնավորումը, և երբ ազգային շահը խառնում են անձնական հավակնությունների հետ՝ անկումը դառնում է անխուսափելի։

Տարբեր դերակատարների կայսերական մտածողության մեծամտությունն ու կուրությունը ողբերգություն են պատճառել ոչ միայն Արցախի ժողովրդին։ Պատմությունն անվերջ ցույց է տվել, որ երբ կայսրությունները սխալվում են, առաջին հերթին տուժում են փոքր ժողովուրդները, բայց այդ սխալների հետևանքները, ուշ թե շուտ, անխուսափելիորեն հետ են վերադարձվում հենց այդ կայսրություններին։ Երբ իշխանությունը օգտագործվում է իրականությունը մերժելու համար, երբ մարդկային կյանքերը դիտարկվում են որպես աննշան զոհեր, և երբ առաջնորդությունը վերածվում է անձնական փառքի գործիքի, նման կայսրությունները անխուսափելիորեն գնում են ներքին քայքայման և կործանման ճանապարհով։

Ամփոփում

Այդ ամենի դեմ հանդիման կանգնած Հայաստանն ամենևին դատապարտված չէ վերջնական պարտության։ Մեծ տերությունների ուժային խաղերի, կայսերական մտածողության և ռազմավարական ցինիզմի միջավայրում անգամ դեռևս գոյություն ունի իմաստուն և նպատակային ընտրության հնարավորությունը։ Մեր պատասխանը պետք է լինի ազգային շահերից բխող հաշվարկված ռազմավարությունը՝ այլընտրանքային արտաքին քաղաքականության հստակ և համակարգված ձևավորմամբ և ներքին ու համազգային ողջ ներուժի համախմբմամբ։

Նույնիսկ ամենածանր իրավիճակներում հնարավոր է ձևավորել նոր ուղեգիծ, որը համատեղում է իմաստնությունը, փորձը, իրատեսությունն ու հետևողականությունը։ Փոփոխվող աշխարհակարգը վաղ թե ուշ ստեղծելու է հնարավորությունների պատուհան, և միայն համարժեք պատրաստվածությունն է, որ կարող է ապահովել, որպեսզի այդ պատուհանը բացվի ոչ թե ուրիշների, այլ հենց Հայաստանի առջև։ Առաջիկայում ներկայացնելու եմ իմ կոնցեպտուալ մոտեցումները, իմ առաջարկները, որոնք կարող են լինել Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված արտաքին քաղաքականության հիմքում։

Արա Այվազյան,
ՀՀ նախկին արտգործնախարար,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի ՓելոսիՈրքա՞ն է բենզինի միջին գինը Հայաստանում՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատԹուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինՓարիզում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագինԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՌուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևովՄեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԱսում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանԱհազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասինՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան«Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ սպшնված հայերի հիշատակին». ԹրամփԸմբիշներ Խնձրցյանն ու Թևանյանը կմրցեն ԵԱ-ի բրոնզե մեդալի համարՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրելԾառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում․ բնակիչներն ահազանգում ենԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինԲացօթյա համերգ Օպերային թատրոնում՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինՍպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտԵրբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Հիշելու ենք ու պահանջելու անկախ Նիկոլից. Աննա ՄկրտչյանԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան Գերիներ են փոխանակվելԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակիցՀաղթանակ թաղամասում «Opel» մակնիշի մեքենան հայտնվել է ջրանցքում19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրՀայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը
Ամենադիտված