ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ լուրջ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում: Այս մասին Ալյասկա մեկնելուց առաջ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Տնտեսապես ծանր, շատ ծանր կլինի։ Ես սա չեմ անում հանուն ինձ։ Անում եմ կյանքեր փրկելու համար»,-պարզաբանել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև նշել է, որ ռուսական կողմի հետ բիզնես-նախագծեր չեն արվի, քանի դեռ պատերազմը չի կարգավորվել. «Ես նկատում եմ, որ նա գործարար մարդկանց է բերում Ռուսաստանից, և դա լավ է, ինձ դուր է գալիս դա։ Նրանք ցանկանում են բիզնես անել, բայց մենք չենք անելու, մինչև չկարգավորենք պատերազմը»:
Հետևեք մեզ՝ այստեղ