ԱՄՆ-ն անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. Պուտին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ վարչակազմը բավականին եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման համար: Այս մասին Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստմանը նվիրված խորհրդակցության ժամանակ Կրեմլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ձեզ խնդրեցի այսօր հավաքվել՝ պատմելու համար, թե որ փուլում ենք գտնվում ԱՄՆ այսօրվա վարչակազմի հետ, որն, ինչպես բոլորին լավ հայտնի է, իմ կարծիքով, գործադրում է բավականին եռանդուն և անկեղծ ջանքեր՝ մարտական գործողությունների դադարեցման, ճգնաժամի դադարեցման և այնպիսի համաձայնությունների հասնելու համար, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այդ հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի համար, որպեսզի ստեղծվեն խաղաղության երկարաժամկետ պայմաններ թե՛ մեր երկրների միջև, թե՛ Եվրոպայում և թե՛ ամբողջ աշխարհում»:
Պուտինը նաև ասել է, որ ցանկանում է հանդիպման մասնակիցներին տեղեկացնել, թե ինչպես է ընթանում ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցային գործընթացը, ինչպես նաև պատմել Ուկրաինայի պատվիրակության հետ երկկողմ ձևաչափով բանակցությունների ընթացքի մասին:
«Այսպես թե այնպես, ներկաներից շատերն, անշուշտ, գիտեն ընդհանուր գծերի մասին, բայց ես ավելի մանրամասն կպատմեմ»,-նշել է ՌԴ նախագահը:
Հետևեք մեզ՝ այստեղ