Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել, բարձր գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում խաղաղության ճանապարհը չի կարող որոշվել առանց Ուկրաինայի, և որ բովանդակային բանակցությունները կարող են կայանալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների նվազման պայմաններում:
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն ավելի լայն հետևանքներ ունի եվրոպական և միջազգային անվտանգության համար։ Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության կենսական շահերը»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ Եվրամիությունը կշարունակի քաղաքական, ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև կշարունակի սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ