Նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
ՀասարակությունՄարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (16 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետից (5 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի պատասխանգործողությունների արդյունքում՝ հակառակորդինախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
Մարտի 11-ին՝ ժամը 15:45- ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: