Իջևանի ոստիկանների օրինակելի օժանդակությունը դժվարին դրության մեջ գտնվող քաղաքացիներին
ՀասարակությունՄարտի 8-ին ընտանիքիս հետ Տավուշի մարզի Կողբ գյուղից ուղևորվել էինք Երևան: Չհասած Իջևան՝ քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա մեքենան փչացավ: Օրն արդեն մթնել էր. եղանակը բավականին սառն էր: Երեխաներս քնած էին:
Երթևեկող բոլոր այն մեքենաների վարորդները, ովքեր կանգնել էին օգնելու նպատակով, անհրաժեշտ միջոցներ չունեին մեքենան սարքի գցելու համար: Զանգահարել եմ ՀՀ Ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ մաս և օգնություն խնդրել: Կարճ ժամանակ անց ժամանել են բաժնի աշխատակիցները և մեզ անվտանգ հասցրել Իջևան:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանության՝ Իջևանի բաժնի աշխատակիցներ պարոն Հակոբյանին, Սասունին և Արմանին (ներողություն եմ խնդրում տղաների ազգանունները չիմանալու համար), ինչպես նաև մեզ աջակցություն ցուցաբերած ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանին:
Վահրամ Ղարախանյան