Մոսկվայում համազոր պատասխան են խոստացել Եվրոպայում ԱՄՆ-ի նոր ավիառումբերի տեղաբաշխմանը
HeaderԵվրոպայում ամերիկյան B61-12 նոր ավիառումբերի տեղաբաշխման դեպքում Ռուսաստանի արձագանքը կլինի համազոր, Մոսկվայի պատասխանի պարամետերերը «կորոշվեն բոլոր հանգամանքների մանրազնին հաշվառմամբ»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին այս մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա այս կերպ Է մեկնաբանել Միացյալ Նահանգների կողմից իր միջուկային զինանոցն արդիականացնելու վերաբերյալ տեղեկատվությունը: Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնում պարբերաբար ընդգծում են, որ ավիառումբի նոր տարբերակը, ունենալով մեծացված ճշգրտություն, պակաս ավերիչ կլինի: Ուլյանովը նշել Է, որ այդ փաստարկը հարուցում Է Մոսկվայի «լուրջ կասկածները», քանի որ արդիականացումը փաստորեն այդ ավիառումբերը զսպման միջոցների կատեգորիայից փոխադրում Է մարտադաշտի զենքի դասի: