Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար


Վաշինգտոնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը Հայաստանին նոր արհավիրքներ են բերելու. ՀայաՔվե

Blog
Հայաստանի իշխող վարչախումբը Բաքվի բռնապետի և ԱՄՆ ղեկավարության հետ երեկ երեկոյան ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթղթերի փաթեթ, որոնք ոչ միայն նոր արհավիրքների առաջ են կանգնեցնելու հայ ժողովրդին, այլև կարող են մեր երկրի մասնատման պատճառ դառնալ։

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումն ստորագրելով՝ վարչախումբը փաստացի ընդունելի է համարում Արցախի բռնազավթումը և հայաթափումն Ադրբեջանի կողմից։ Բացի նրանից, որ սրանով ոտնահարվում են 140 հազար արցախցիների կյանքի, արժանապատվության և գույքային իրավունքները, ի չիք է դառնում սերունդների պայքարը Արցախի ազատության համար, նաև այս անպատժելիությունը Բաքվի բռնապետական ռեժիմի համար կանաչ լույս է վառում Հայաստանի հանդեպ նոր ագրեսիա սանձազերծելու, նոր տարածքներ գրավելու, նոր էթնիկ զտումներ իրականացնելու համար։

•Փաշինյան-Ալիև նախաստորագրված հուշագիրը (պայմանագիրը) խաղաղության հարցում Ադրբեջանի համար պարտավորեցնող որևէ ուժ չունեցող փաստաթուղթ է, որը Փաշինյանին անհրաժեշտ է՝ խաղաղության պատրանքով առավել դյուրահավատ ընտրողներին մոլորեցնելու և առաջիկա ընտրություններում նրանց վստահության քվեն խաբեությամբ կորզելու համար։ Այս անարժեք թղթի կտորի դիմաց Փաշինյանը գնացել է հրեշավոր գործարքի՝ Մեղրիի հարևանությամբ գտնվող հայկական տարածքները տրամադրելով դեպի Նախիջան և հակառակ ուղղությամբ ադրբեջանցիների և թուրքերի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։ Հատկանշական է, որ տարանցման համանման ռեժիմ Ադրբեջանը Հայաստանին որևէ տեղ չի տրամադրում՝ սա բացարձակ միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և ոչ այլ ինչ է, քան միջանցքի տրամադրում ագրեսոր Ադրբեջանին։

Ի հավելումն, այս խայտառակ գործարքով՝

• Հայաստանը դառնում է Հարավային Կովկասում ամերիկյան ռազմական ներկայությունն ապահովող միակ երկիրը` վերածվելով գերտերությունների բախման կիզակետի` դրանից բխող ծանր հետևանքներով։

Հակամարտ բևեռների զինված ուժերի զուգահեռ ներկայությունը Հայաստանում մեր երկիրը «նոր Սիրիայի» վերածելու և երկրի մասնատման իրական ռիսկեր է պարունակում։

• Խոստացված «խաղաղության խաչմերուկի» փոխարեն Հայաստանը կտրում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ստրատեգիական համագործակցության շղթան։ Հայաստանը նաև կոնֆլիկտ է ստեղծում ԵԱՏՄ ներսում՝ խաթարելով նրա միասնական մաքսային տարածքը։

• Հայաստանի շրջափակումը որևէ կերպ չի վերանում․ շարունակում են փակ մնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ նրա սահմանները։
 
• Բաքվում պահվող հայ պատանդներն ազատ չեն արձակվում, Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները չեն վերադարձվում, Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանին ներկայացվող իր ագրեսիվ պահանջները։

Հայաստանի իշխող վարչախմբի՝ Վաշինգտոնում ստանձնած պարտավորությունների կատարումը Հայաստանի համար աղետալի հետևանքներ է ունենալու։ Գիտակցելով, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խայտառակ գործարքին՝ Փաշինյանը, ԱՄՆ-ում ստանձնած իր պարտավորությունները կատարելու նպատակով, այժմ փորձելու է ամրապնդել իր բռնապետական կառավարումը և ճնշել երկրում ավելացող դիմադրության օջախները։

Փաշինյանի վարչախմբի հետագա իշխանավարման պարագայում առաջիկայում մեզ սպասում է երկրի ներսում բռնաճնշումների կտրուկ սաստկացում, ուստի նրա հեռացումն այժմ օրախնդիր նշանակություն ունի։

Մենք հորդորում ենք Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ առանց հապաղման սկսել վարչապետի անվստահության գործընթացը և դրանով ձախողել այս խայտառակ գործարքը, ինչպես նաև կանխել դրա իրականացմանն ուղղված բռնաճնշումների նոր ալիքը երկրի ներսում։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու Փաշինյանի հակազգային վարչախմբի` օրինական ճանապարհով հեռացմանը, և պատրաստ է իր ուժերն ու հնարավորությունները ներդնելու՝ դրա շուրջ լայն հանրային կոնսոլիդացիա ապահովելու նպատակով։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ
 
Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրավորԱյս կանաչիներն անփոխարինելի են շոգ եղանակին. շոգ եղանակին հագեցնող մթերքներըԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըԲեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. ՄյունխենԻրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին պատասխան միջոցներով, եթե վերջինս հրաժարվի կատարել իր պարտավորությունները«Ռուզան. Արցախի դուստրը»․ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի նոր բեմադրությունըՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՍպայական կազմի զինծառայողները հիփոթեքային վարկի մի մասը կկարողանան ուղղել բնակարանի վերանորոգմանը. նոր նախագիծԿրասնոդարի առևտրի կենտրոնում հաճախորդների վրա հարձակված տղամարդը հայտնել է իր արարքի պատճառըԲայրամյանը հեռացավ «Ռոստովից» և կխաղա «Ուրալում»Երեւանում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ-ն հայտնում է ձերբակալվածի մասինԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերըՍիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԲժիշկը խոսել է փքվածության հիմնական պատճառների մասինԱhաբեկչական հարձակում Պակիստանում, զnhվել է 7 մարդԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանՊայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Ամենադիտված