Զիկայով է վարակվել 2 ամերիկացի զինվորական
ՄիջազգայինԱմերիկացի երկու զինվորականների մոտ զիկա վարակ է ախտորոշվել, հայտնում է Associated Press-ը:
Նավատորմի ադմիրալ Քուրթ Թիդը մանրամասնել է, որ զինվորականներից մեկը վարակվել է Կոլումբիայում, մյուսը՝ Վենեսուելայում: Ներկա դրությամբ երկուսն էլ մարտական շարքերում են:
Զիկա վարակը մեծ թափով տարածվում է Լատինական Ամերիկայի երկրներում: Համարվում է, որ հիվանդությունը հատկապես վտանգավոր է հղի կանանց և նորածինների համար: