Արտաշատի ճանապարհին մեքենան բախվել է բեռնատարի. Ուղեւորը տեղում մահացել է (լուսանկարներ)
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Այսօր՝ մարտի 11-ի երեկոյան, ժամը 21-ի սահմաններում մահվան ելքով դեպք է գրանցվել Արտաշատ-Երեւան ճանապարհին, Մարմարաշեն գյուղի մերձակայքում։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ «Վոլկսվագեն» մակնիշի 15 ՍՏ 207 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Կռազ» մակնիշի բեռնատարին եւ բռնկվել։ Վթարի հետեւանքով «Վոլկսվագեն» ավտոմեքենայի ուղեւորուհին (մոտ 20-23 տարեկան) տեղում մահացել է, իսկ վարորդը՝ հոսպիտալացվել հիվանդանոց:


