64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ