Լեդի Գագան կփոխի ազգանունը, երբ ամուսնանա Թեյլոր Քինիի հետ
LifeLife.panorama.am-ը գրում է.
Լեդի Գագան գիտի, ինչպես լինել ուշադրության կենտրոնում։ Փոփ երգչուհին ժամանել էր Լոս Անջելեսի օդանավակայան և հայտնվել լուսանկարիչների թիրախում։
Երգչուհին հանգիստ քայլում էր և ցուցադրում նշանադրության մատանին, որը ստացել էր իր նշանած Թեյլոր Քինիից։
Երբ Լեդի Գագային հարցրին, թե արդյոք կփոխի իր ազգանունն ամուսնանալուց հետո, երգչուհին պատասխանեց՝ «Այո՛»։
Այսպես, ամուսնանալուց հետո նրա անունը կլինի Ստեֆանի Ջոան Անջելինա Քինի։