Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնում հաստատվել է ամերիկացի գեներալ Կուրտիս Սկապարոտին
ՄիջազգայինՀյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը մարտի 11-ին հաստատել է ամերիկացի գեներալ Կուրտիս Սկապարոտիին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԱՏՕ-ի լրատվական բաժնից, գեներալ Սկապարոտին կանցնի իր պարտականությունների կատարմանը այն բանից հետո, երբ ազգային մակարդակում (ԱՄՆ ) կավարտվի նրա հաստատման ընթաց կարգը:
Նա այդ պաշտոնում կփոխարինի գեներալ Ֆիլիպ Բրիդլավին: Հրամանատարության փոխանցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այս տարվա գարնան ընթացքում Բելգիայի Մոնս քաղաքի մոտակայքում տեղակայված Եվրոպայում դաշնակից ուժերի հրամանատարության կենտրոնակայանում:
Գեներալ Կուրտիս Սկապարոտին ներկայում գլխավորում է Կորեայում ՄԱԿ-ի մանդատով տեղակայված ԱՄՆ զորքերը: