Անի Լորակը փոխել է քթի ձևն ու դեմքի ուրվագիծը. պլաստիկ վիրաբույժ
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլաստիկ վիրաբույժ Սերգեյ Սվիրիդովը մեկնաբանել է 46-ամյա ուկրաինացի երգչուհի Անի Լորակի արտաքինի փոփոխությունները՝ նշելով, որ դրանց հետևում կարող են լինել պլաստիկ միջամտություններ։ Ինչպես հայտնում է «Страсти» պորտալը, մասնագետը ուշադրություն է դարձրել նրա քթի ձևին ու դեմքի ուրվագծին։
«Անիի ներկայիս քիթը ավելի բարակ է և կորցրել է նախկին վեր բարձրացվածությունը։ Իսկ դեմքի ուրվագիծն այժմ շատ ավելի սրածված է, մինչդեռ երիտասարդ տարիներին այն ավելի կլորավուն էր։ Սա կարող է վկայել նաև դեմքի հատվածային լիպոսակցիայի մասին»,- նշել է Սվիրիդովը։
Երգչուհին նախկինում չէր հաստատել պլաստիկ միջամտությունների մասին լուրերը, սակայն համացանցում շարունակվում են քննարկումները նրա արտաքինի կտրուկ փոփոխության շուրջ։
Հետևեք մեզ՝ այստեղ