Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը


Բյուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջեյ Լո. ով է կազմակերպիչը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստացվում է այնպես, որ սկանդալայն վարքով աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգին (նա վերջերս կրկին հայտնվեց Հոլիվուդյան սկանդալում) հայաստանյան համերգում կփոխարինի մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսը։

Սնուփ Դոգից՝ Ջենիֆեր Լոպես. ինչպե՞ս ԿԳՄՍՆ-ին եւ ՀՀ Կառավարությանը խաբեց «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը։

Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, ըստ որի՝ Սնուփ Դոգին կփոխարինի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման համար Կառավարությունն արդեն իսկ 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը հատկացրել է գումար, եւ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

Ըստ որոշման՝ «Դոպինգ Սփեյս» կազմակերպության եւ Ջենիֆեր Լոպեսի միջեւ կնքված պայմանագիրն առկա է, որի օրինակը տրամադրվել է ԿԳՄՍ նախարարությանը: Նախագծում նշվում է նաեւ, որ միջոցառման ավարտից հետո պետական մարմնի եւ կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան՝ կազմակերպությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում պետական մարմնին ներկայացնել պայմանագրի կատարմանը վերաբերող ֆինանսական (հատկացված դրամական միջոցների ծախսերի մասով) եւ բովանդակային (արդյունքային ցուցանիշներ. մասնակիցների քանակ, լուսանկարներ, ազդագրեր, մամուլի հրապարակումներ եւ այլ տեղեկատվական նյութեր) հաշվետվություններ։

Այսինքն՝ Ջենիֆեր Լոպեսը Կառավարության համար ոչինչ չի արժենա, այլ փաստացիորեն կդառնա Սնուփ Դոգի չկայացած համերգի փոխհատուցումը։

Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 23-ին աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը պետք է համերգ ունենար Երեւանում։ Կառավարությունը պայմանագիր էր կնքել «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ, որի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար։ Այդ գումարը պիտի ուղղվեր ռեփերի հոնորարի վճարմանը, նրա թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության եւ ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը եւ գովազդային միջոցառումների իրականացմանը:

ԿԳՄՍՆ-ն պահանջել էր, որ ընկերությունը վերադարձնի պետբյուջեից «խլված» գումարները, սակայն 2 տարի անց այդպես էլ ոչ մի լումա չէր վերադարձվել։

2025-ի հունվարի 8-ին հրավիրված ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր այս մասին հայտարարել, թե նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։ Բանակցությունները ընթանում են, սակայն անարդյունք։

ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ առաջ անգամ տեղյակ էլ չէր, թե ով է Ջենիֆեր Լոպեսին Հայաստան բերում։

Ըստ գովազդի՝ նկատել էինք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը հովանավորել է Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող «Հոմպլեքս մոլ»-ը, «Էվոկաբանկը», «Վիզա քարտը», Pepsi եւ Martini ըմպելիք արտադրող ընկերությունները։

Իսկ ո՞ւմ է պատկանում համերգը կազմակերպող ընկերությունը. մամուլում բազմիցս գրվել է, որ «Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը:

Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր
Ամենադիտված