Ո՞րն է կնոջ ամենասեքսուալ տարիքը
LifeԿարծիք կա, որ սեքսուալությունը կնոջ մեջ արթնանում է մոտավորապես 27-30 տարեկան հասակում, իսկ դրա գագաթնակետը լինում է 45-ում, այնուհետև կամաց-կամաց մարում է: Միգուցե դա, իսկապես, այդպես է: Ինչի՞ց է կախված կնոջ սեքսուալությունը:
Կանանց մեծամասնությունը սեքսուալ ակտիվության գագաթնակետին հասնում է միայն 30 տարեկանին մոտ: Ամերիկյան գիտնականները հայտնել են, որ, ըստ վիճակագրության, այդ տարիքի կանայք ավելի հաճախ են օրգազմ ապրում քան 25 տարեկանները: Երեսունն անց կանանց մոտ կյանքը դառնում է ավելի հագեցված: Սակայն միշտ գոյություն ունեն բացառություններ:
Կան կանայք, ովքեր սեռական հասունության հասնում են դեռևս 11-12 տարեկան հասակում և 20 տարեկանում արդեն օրգազմ են ապրում: Այդ պատճառով չի կարելի պնդել, որ այդ տարիքը ամենապասիվ սեքսուալ տարիքն է: Որպես կանոն, վաղ ժամանակում սեքսուալ ակտիվություն սկսած կանանց մոտ այն երկար չի մարում և նա մնում է կրքոտ ողջ կյանքի ընթացքում:
Կան նաև կանայք, ովքեր 12 տարեկանում դեռ գաղափար չունեն դրա մասին, սակայն 16-18 տարեկանում սկսում են սեքսուալ փորձ ձեռք բերել: Իհարկե նրանց դժվար կլինի անվանել կրքոտ: Այսպիսի կանանց մոտ սեքսուալության գագաթնակետը հասնում է 35-ից շուտ:
Ինչպես ասում են, սերը տարիք չի հարցնում: Սեքսոլոգները հերքել են մեկ այլ կարծիք, որ 50 անց կինը չի հետաքրքրվում որևէ այլ բանով, բացի իր հողամասից: Դա այդպես չէ: Նրանք բերում են բազմաթիվ օրինակներ և պնդում, որ 50-60 անց կանայք զբաղվում են սեքսով շաբաթը մի քանի անգամ:
Կանանց սեռական ցանկությունը կարող է նաև կապված լինել այնպիսի գործոններից, ինչպիսին է, օրինակ, տղամարդու հորմոնը: Երեսուն անց կանանց մոտ հորմոնների թիվը պակասում է, իսկ տղամարդկային տեստեստերոն հորմոնը մնում է նույնը: Դա կարող է հանգեցնել կողմնակի էֆեկտների, ինչպես օրինակ մազակալում, սակայն այժմյան հնարավորություններով այդ խնդիրը հեշտ լուծելի է: