Սան Պաուլուում առնվազն 15 մարդ Է զոհվել հեղեղումների պատճառով
Ուշադրության կենտրոնումԲրազիլիայի Սան Պաուլու քաղաքում եւ նրա արվարձաններում առնվազն 15 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է հրշեջ պահպանության տեղական բաժանմունքի մամուլի քարտուղար Մարկոս Պալումբուն:
Տարերքի զոհերի թվում Է 4-ամա մի աղջնակ, որին փրկարարները դուրս են բերել փլված տան ավերակներից: Այժմ Սան Պաուլուի մի քանի արվարձաններում փողոցներն ամբողջովին հեղեղված են, փրկարարները այդ շրջաններում երթեւեկում են նավակներով եւ օգնում տեղի բնակիչներին՝ իջնել տների տանիքներից, որտեղ նրանք փրկվել են ջրից:
Սան Պաուլուում հորդառատ անձրեւներն սկսվել են մարտի 10-ին տեղական ժամանակով ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:30-ին) եւ շարունակվել են մինչեւ առավոտ:
Առանձին շրջաններում անձրեը մինչ այժմ չի դադարել: Տարերքը խախտել Է Սան Պաուլուի «Գուարուլյոս» միջազգային օդանավակայանի աշխատանքը: Մարտի 11-ի առավոտյան մասնակի հեղեղման պատճառով այստեղ չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթերը: Կանգնեցվել Է նաեւ մերձքաղաքային Էլեկտրագնացքների երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: