Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն


ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա

Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ որևէ ռիսկ չի արձանագրվում: Այս մասին լրագրողներին ասաց կոմբինատի բնապահպանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծվին Ծատրյանը։

Ըստ նրա՝ պոչամբարի տարբեր հատվածներում տեղադրված սեյսմիկ տվիչների հիման վրա կատարվում է ամենամսյա հաշվետվություն՝ արձանագրված ստորգետնյա ցնցումների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Այդ զոնաներում, որտեղ գրանցվել են շարժեր, պոչանքների հոսքը ժամանակավորապես դադարեցվում է՝ իրականացնելու ամրացման անհրաժեշտ աշխատանքներ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Վերջին 10 տարում Սյունիքի մարզում մինչև 7 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել, բայց մեր ենթակառուցվածքի որևէ էական վնաս չենք արձանագրել»,- նշել է Ծատրյանը։

Բացի սեյսմիկ գործոններից, պոչամբարի հուսալիության վրա կարող է ազդել նաև այնտեղ կուտակվող ջուրը։ Քանի որ հանքաքարի մշակման ժամանակ օգտագործվում են ջուր և ռեագենտներ, ելքային զանգվածը խոնավ է մնում։ Այս կուտակված ջուրը կարող է ճնշում գործադրել ամբարտակի պատնեշի վրա։ Այդ վտանգը նվազեցնելու նպատակով պոչամբարում տեղադրված են պոմպեր, որոնք հեռացնում են ավելորդ հեղուկը։

Ամբարտակի ամրության գնահատմամբ զբաղվում են տեղական և միջազգային փորձագիտական կառույցները, այդ թվում՝ Լեռնամետալուրգիական ինստիտուտը։

Կոմբինատն ամեն տարի ուսումնասիրել է տարածքի բուսական և կենդանական տեսակները՝ հետագա ռեկուլտիվացիայի համար հիմք ապահովելու նպատակով։ Այդ գործընթացը ներառում է պոչամբարի տարածքից հողի վերին շերտի հավաքումը, որը հետագայում վերադարձվում է տեղում և ծածկվում նախապես գոյություն ունեցած բուսատեսակներով։

«Մենք նախապես վերցնում ենք հողի վերին շերտը, այնուհետև այն նորից փռում ենք նույն տեղում՝ նույն բույսերով։ Նախնական վիճակի համեմատ փոփոխություններն աննշան են»,- հավելել է Ծատրյանը։

Պոչամբարի հիմնական հատվածում ջուրն անցնում է ֆիլտրման աշտարակով և այնուհետև լցվում «նստեցման» լճակ։ Մաքրման փուլից հետո այն թափվում է Աճանան գետ։ Ջրից օրական նմուշներ են վերցվում ոչ միայն արտանետման կետում, այլև՝ հոսանքն ի վար՝ ստուգելու համար ոռոգման նպատակով օգտագործվող ջրի որակը։

«Մենք այս դեպքում համեմատում ենք ջրի բաղադրությունը մեր ազդեցությունից առաջ և հետո, և այստեղ տարբերությունը փոքր է։ Երբեմն լինում են նորմայից շեղումներ, որոնք մենք արձանագրում ենք, և եթե պետությունը տուգանք է նշանակում, կոմբինատը վճարում է»,- հավելել է Ծատրյանը։

Արծվանիկի պոչամբարը գտնվում է հարստացուցիչ ֆաբրիկայից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա։ Օգտագործված հանքաքարը պոմպերով մատակարարվում է խողովակաշարերի միջոցով։ Ամենախոշոր վթարը գրանցվել է 2019 թվականի հոկտեմբերին, երբ աղտոտվել է Ողջի գետը։ Այդ դեպքից հետո լուրջ վթարներ չեն արձանագրվել՝ միայն աննշան տեխնիկական խափանումներ, որոնք վերացվել են տեղում։

Խողովակաշարերն ամեն օր անցնում են մոնիթորինգի գործընթաց՝ հաշվի առնելով, որ ներսից պատված են պաշտպանիչ 50 մմ համաձուլվածքային շերտով։ Ներկայում օգտագործվում են մեկ հիմնական՝ 1000 մմ տրամագծով և երկու պահեստային՝ 720 մմ տրամագծով խողովակաշարեր։ Կոմբինատում քննարկում են նաև նոր՝ 1220 մմ տրամագծով մայրուղային խողովակաշար անցկացնելու հնարավորությունը։

Արծվանիկի պոչամբարը, որն այս պահին ԶՊՄԿ-ի միակ գործող պոչամբարն է, շահագործվում է 1977 թվականից։ Դրա թույլատրելի լցման մակարդակը կազմում է ծովի մակարդակից 1015 մետր, մինչդեռ ներկա պահին այն գտնվում է մոտ 950 մետր բարձրության վրա։

Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում «Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՄենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Նավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
Ամենադիտված