Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ


Արձակուրդից հետո մարդկանց ուղեղները բեռնաթափված կլինեն հայկական ռաբիսությունից. Վրեժ Կիրակոսյան

Life

 

Life.panorama.am-ը գրում է.

«X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանի տեսահոլովակը վերջապես նկարահանվել է, այս և մի շարք այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցեց երգչի հետ:

-Վրեժ, չորս տարի առաջ, երբ հաղթեցիք «X–Factor» նախագծում, մրցանակը պետք է լիներ «Sony music» ընկերության կողմից 2 սինգլների ձայնագրություն և մեկ տեսահոլովակ, բայց կարծես շատ երկար ձգձգվեց մրցանակների իրականացման ընթացքը: Ինչո՞ւ, մի՞թե աշխարհահռչակ հայտնի ընկերությունը անպատասխանատու գործելաոճ ցուցաբերեց:

-«Sony music» ընկերությունը բավականին լուրջ ընկերություն է և շատ կարևոր գործերով է զբաղվում, բացի այդ՝ այս ընկերությունը յուրաքանչյուր աշխատանքին վերաբերվում է մեծ պատասխանատվությամբ և մանրակրկտորեն: Ժամանակային առումով մի փոքր ձգձգվեց, քանի որ սկզբում որոշված էր, որ բոլոր աշխատանքները կկայանան Լոնդոնում, բայց հետո համապատասխան վայր ընտրվեց Մոսկվան, որտեղ էլ բոլոր աշխատանքները տարվեցին: Պետք է ասեմ, որ շատ բծախնդրորեն մեկ տարվա ընթացքում ընտրվեց երգը՝ Ռոսինիի «Տարանտելա» ստեղծագործությունը, հետո ստացա երգը կատարելու հեղինակային իրավունքը, այնուհետև ձայանագրվեցի, որի հիման վրա արդեն նաև խոստացված տեսահոլովակը նկարահանվեց: Այն արդեն ամբողջությամբ պատրաստ իմ ձեռքում է, և արդեն ես պետք է որոշեմ, թե երբ այն հանձնեմ հեռուստադիտողի դատին: Ես էլ, ըստ նախնական պլանների, որոշել եմ սեպտեմբերին այն ներկայացնել: Ի դեպ, պետք է նշեմ, որ երբ ես ներկայացնեմ տեսահոլովակը, իրենք միաժամանակ կտեղադրեն իրենց պաշտոնական կայքում, նաև այն կհեռարձակվի բոլոր այն հեռուստաընկերությունների կողմից, ովքեր համագործակցում են «Sony music» ընկերության հետ, ինչը ինձ համար իսկապես մեծ պատիվ կլինի:

-Վրեժ, այսքան երկար եք սպասել այս տեսահոլովակին, ինչո՞ւ եք որոշել էլի սպասել և միայն աշնանը ներկայացնել:

-Քանի որ մարդիկ կմեկնեն հանգստի, վերադառնալուց հետո նրանց ուղեղները բեռնաթափված կլինեն հայկական ռաբիսությունից և պատրաստ կլինեն դասական երաժշտություն լսելուն: Ի դեպ, տեսահոլովակում ժամանակակիցն ու դասականը միաձուլված են թե գործիքավորման, թե սցենարի մեջ, որտեղ ասես մրցում են այս երկու բևեռները, բայց կարծես թե հաղթում է դասականը:

-Վրեժ, քչերին է հնարավորություն ընձեռնվում աշխատել «Sony music» ընկերության նման խոշոր կազմակերպության հետ: Բացի սինգլներից և տեսահոլովակից, ի՞նչ տվեց Ձեզ այս համագործակցությունը:

-Երբ սկսում ես իրենց հետ աշխատել, սկսում ես հասկանալ ինչ է նշանակում «արտիստ» բառի իմաստը: Այն փոխհարաբերությունները, որոնք ձևավորվում են իրենց հետ աշխատանքում, շատ կարևոր է: Նրանք չեն դնում քեզ ինչ-որ կաղապարի մեջ և պարտադրանքներ ներկայացնում, նրանք հարգում են քո կարծիքը, յուրաքանչյուր հարցում քեզ հետ միասին են փորձում լուծումներ գտնել, ցանկացած հարցի հաստատումն ու պատճառաբանությունը իրենց համար շատ կարևոր է: Այս համագործակցությունը ինձ տվել է ստեղծագործական գործունեություն ծավալելու մեծ փորձ: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց ես իսկապես ինձ հպարտ եմ զգում, որ այսօր կարող եմ մտնել «Sony music» ընկերության պաշտոնական կայք-էջ և «V» տառի բաժնում տեսնեմ Վլադիմիր Սպիվակով անվան կողքին նաև Վրեժ Կիրակոսյան անունը:

-Հնարավոր է, որ մեկ քայլ առաջ անցնեք և մինչ Հայաստանի շոու բիզնես մտնելը հայտնվեք միանգամից համաշխարհային բեմերում:

-Ես չգիտեմ, ինչ առաջարկներ կլինեն հետագայում, դա լոտոյի նման մի բան է, ինչը ժամանակը ցույց կտա: Բայց չեմ ցանկանա, որ մարդիկ մտածեն, թե ես չեմ մտածում իմ երկրում կայանալու մասին, քանի որ ինձ համար առաջնայինը հենց այստեղ՝ իմ հայրենիքում կայանալն է, իմ՝ այստեղի հանդիսատեսի առաջ: Պետք է ասեմ, որ շատ առաջարկներ եմ ունեցել մեկնելու և արտերկրում ապրել ու ստեղծագործելու վերաբերյալ, բայց ես միշտ ասում եմ, որ ես այս երկրում եմ ապրելու, թող 100 հոգի ընդունեն իմ երաժշտությունը, բայց այդ 100-ի համար ես իմ երկրում աշխատեմ:

-Վրեժ, նոր տեսահոլովակի թողարկումից հետո հնարավո՞ր է նոր ակտիվությամբ աշխատող Վրեժ Կիրակոսյանի տեսնենք:

-Իհարկե: Այս ընթացքում ես անընդհատ փորձում եմ նոր բաներ գտնել ու աշխատել, բայց չգիտեմ ինչու, մի տեսակ չի ստացվում իմ ցանկությանը համապատասխան աշխատել, մշտապես դադարների եմ հանգում: Հիմա աշխատում եմ Գիսանե Պալյանի հետ, տարբեր երգահանների հետ:

-Ավելի՞ն եք պահանջում, քան մեր երկրում այս ոլորտն է տալիս:

-Չէ, պահանջի խնդիրը չէ, պարզապես ստեղծագործող մարդու համար ստեղծագործական պոռթկում է պետք, իսկ ինձ մոտ դա մի փոքր ուշանում է:

-Ի՞նչն է դրան խանգարում:

-Ես միշտ ասում եմ, որ ստեղծագործող, արվեստով զբաղվող մարդը այլ գործերով չպետք է զբաղվի, քանի որ այլ աշխատանքով զբաղվելու դեպքում օրգանիզմդ և ուղեղդ սկսում են մտածել ոչ միայն դրա ուղղությամբ:

-Բայց դուք էլ կարծես երաժշտությունից զատ այլ գործով էլ էիք զբաղվում. հեռուստադիտողը հասցրեց Ձեզ տեսնել «Տնփեսա» սիտքումում:

-Դա ինձ համար փորձաշրջան էր, բացի այդ, դա էլ էր արվեստի ոլորտ: Արվեստով զբաղվող մադու ուժերը, եթե իրեն ներում են զբաղվել արվեստի տարբեր ճյուղերով, խնդիր չկա, նա կարող է զբաղվել, բայց եթե նա լավ չի անում դա, ես դեմ եմ դրան: Սա ինձ համար փորձ էր, և եթե ցանկանայի, կշարունակեի այս ոլորտում: Այո, այսօր ամեն մեկը իրեն թույլ չի կարող տալ զբաղվել միայն իր գործով, ինչն էլ գալիս է մեր երկրի սոցիալական պայմաններից, մեր երկրի դժբախտությունը միայն դրա մեջ է:

-Գուցե կրկին էկրաններին որպես դերասան հայտնվեք:

-Չգիտեմ, բայց հազիվ թե: Այս ընթացքում հասկացա, որ դերասանությունը իմը չէ, ես շատ հրճված չեմ իմ խաղով:

-Վրեժ, արդեն նշանադրված եք, ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

-Երևի թե ամռանը կամուսնանաք:

-Երգից բավականին հեռու է նա, դա դիտավորություն է, թե սրտի թելադրանք:

-Այո, ապագա կինս՝ Արմինեն,  բժշկուհի է:  Իհարկե, սրտի թելադրանք էր նրան ընտրելը:

-Նա ընդունո՞ւմ է Ձեր արվեստը, կիսո՞ւմ է Ձեր երաժշտական ուղղվածությունը:

-Եթե չկիսի, ի՞նչ պետք է անի: Եթե արդեն ինձ ընտրել է, ուրեմն պետք է ողջունի նաև իմ արվեստը:

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան

Տիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենադիտված